▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կտեղադրվի «Վիքիպեդիա»-ին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը.Հեղինակը հայազգի Միհրան Հակոբյանն է

 

2014 թվականի հոկտեմբերի 22-ին բացվելու է Լեհաստանի Սլուբիցե քաղաքում կբացվի Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն աշխարհում:Հեղինակը հայ քանդակագործ Միհրան Հակոբյանն է։
2014 թվականի հոկտեմբերի 22-ին բացվելու է Լեհաստանի Սլուբիցե քաղաքում կբացվի Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն աշխարհում: Հեղինակը հայ քանդակագործ 30-ամյա Միհրան Հակոբյանն է։
«Քանդակի հետ կապված աշխատանքները ժամանակի սղության պատճառով կատարել եմ մեկ ամսում: »
Նրա խոսքով՝ մտահղացումը պատկանում է  «Կոլլեգիում Պոլոնիկում» (Collegium Polonicum) համալսարանի տնօրեն Կշիշտոֆ Վոյցեխովսկուն: Միասին էլ որոշել են, թե այն ինչպիսի տեսք է ունենալու:
Իսկ, թե ինչո՞ւ են հենց իրեն առաջարկել կատարել այս աշխատանքը, քանդակագործը անկեղծանում է.
-Վստահ էին, որ լավ եմ կատարելու այն:
Միհրան Հակոբյանի փոխանցմամբ՝ արձանը կանգնեցվելու է Սլուբիցե ուսանողական փոքրիկ քաղաքի, որը գտնվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտի (Օդեր) հարևանությամբ, գլխավոր հրապարակում։
Քանդակի բարձրությունը 180 սմ է:
Միհրան Հակոբյանը ծնվել է 1984 թվականի փետրվարի 18-ին՝ Արցախում: 2000-2006 թթ. սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում, 2010-2013 թթ.՝ Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի բանասիրության ֆակուլտետում

2014 թվականի հոկտեմբերի 22-ին Լեհաստանի Սլուբիցե քաղաքում կբացվի «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն աշխարհում: Հեղինակը հայ քանդակագործ Միհրան Հակոբյանն է։

«Քանդակի հետ կապված աշխատանքները ժամանակի սղության պատճառով կատարել եմ մեկ ամսում: Այն կանգնեցվելու է Գերմանիայի Ֆրանկֆուրտի (Օդեր) հարևանությամբ գտնվող Սլուբիցե ուսանողական փոքրիկ քաղաքում: Քանդակի բարձրությունը 180 սմ է»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միհրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ մտահղացումը պատկանում է  «Կոլլեգիում Պոլոնիկում» (Collegium Polonicum) համալսարանի տնօրեն Կշիշտոֆ Վոյցեխովսկուն: Միասին էլ որոշել են, թե այն ինչպիսի տեսք է ունենալու:

Իսկ, թե ինչո՞ւ են հենց իրեն առաջարկել կատարել այս աշխատանքը, քանդակագործը անկեղծանում է.

«Վստահ էին, որ լավ եմ կատարելու այն»:

Քանդակի նախնական էսքիզն իրենից ներկայացրել է չորս տղամարդու, որոնք իրենց ձեռքերում բռնել են «Վիքիպեդիայի»  հանրահայտ պատկերանշանը։ Սակայն, հետագայում հեղինակը փոխել է արձանի տեսքը` պատկերելով երկու կնոջ և երկու տղամարդու ֆիգուր։ 

Միհրան Հակոբյանը ծնվել է 1984 թվականի փետրվարի 18-ին՝ Արցախում: 2000-2006 թթ. սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում, 2010-2013 թթ.՝ Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի բանասիրության ֆակուլտետում:

Անի Կարապետյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին