▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ երգով լցնենք հանրային տրանսպորտը. նոր նախաձեռնություն

Այս անգամ կազմում ենք 5-6-հոգանոց խմբեր, բարձրանում ավտոբուս, երգում մի քանի երգ, երգացնում ենք ժողովրդին ու վարորդին, նվիրում հայ ազգային երգերով ձայնասկավառակը ու ուրախ-ուրախ իջնում ավտոբուսից: Հոկտեմբերի 23-ին սպասեք մեզ բոլոր ավտոբուսներում:

Հույս ունենք, որ միջոցառումը կօգնի մեր ազգին մաքրվել օտար, վատ ազդեցություններից և լսել ու տարածել մաքուր hայկական երաժշտություն:

Միջոցառումը սկսելու ենք երգելով:

Հանդիպում ենք հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:30-ին, Կոմիտասի այգում (Կոմիտասի արձանի մոտ):

Սիրով՝ «Խազեր» երգչախումբ
«Մենք» ազգային երգի ու պարի խումբ
«Քարահունջ» ֆոլկ խումբ
«Կանաչ ջոկատ» բնապահպանական խումբ


Նախախորհրդարանի երիտասարդներ ու նաև ուրիշ շատ լուսավոր ու հայրենատեր երիտասարադներ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին