▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի հրաժեշտի կատարումը՝ Պիացոլլայի տանգոն

Ինչպես տեղեկացրել էինք, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր կառավարության որոշմամբ իր սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Asekose.am-ի ունեցած տեղեկություններով՝ Էդգար Ղազարյանը  նշանակվելու է Լեհաստանում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան

Արդեն նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր տարեգրքում գրել է. «2014 թվականի հոկտեմբերի 23-ին, այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իմ դիմումի համաձայն, ՀՀ կառավարության որոշմամբ ես ազատվել եմ ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնից:  

Հրաժեշտից առաջ «Կադանս» անսամբլի հետ իմ այս կատարումը սիրով նվիրում եմ իմ բոլոր ընկերներին, բարեկամներին եւ ինձ իրենց դրական վերաբերմունքով շրջապատած բոլոր մարդկանց»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին