▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ պատարագի ընթացքում

Երեկ, Հոկտեմբերի 25-ին, Զառի Սբ. Կարապետ հնամենի եկեղեցում միջադեպ է գրանցվել գյուղապետի եւ ուխտավորական խմբի առաջնորդ, Գարեգին Բ կաթողիկոսի գավազանակրի քարտուղար Աղան աբեղա Երնջակյանի միջև: Ըստ ականատեսների` հարցն այնքան է սրվել, որ Հայր Աղանն ընդհատել է Սբ. Պատարագի արարողությունը, զգեստավորված իջել է խորանից և շարունակել վիճաբանությունը գյուղի պաշտոնյաների հետ: Վեճի մանրամասներն առայժմ հայտնի չեն: Երիտասարդ ու անփորձ աբեղան Պատարագի ժամին կռվից հաղթանակած դուրս գալու համար դիմում է Էջմիածնի ղեկավարության օգնությանը` զանգահարելով Մայր Աթոռ և ներկայացնելով իր գանգատը: Ապա Մայր Աթոռի «հարց լուծող հոգեւորականները» ոտքի վրա անմիջապես հարթել են վեճը, եւ Պատարագը շարունակվել է:

 

Հայ եկեղեցու բարեկարգում  ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին