Հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանն անկեղծ հարցազրույց է տվել, որում պատմել է իր երիտասարդ ընկերուհու՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկու հետ հարաբերությունների մասին, գրում է ДНИ.ru-ն։
Վիտալինան կարծես նոր կյանք է տվել 79-ամյա Ջիգարխանյանին։ Զույգը բնակարան է գնել Մերձմոսկվայում։ «Այնտեղ ամեն ինչ մտածված է։ Շատ հարմար բնակարան է, դա այն է, ինչի մասին ես մանկուց երազել եմ։ Եվ շուրջն անտառ է»,- պատմել է դերասանը։
Արտիստը չի թաքցնում, որ ապրում է 33-ամյա Վիտալինայի հետ։ «Իմ կյանքի 80 տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ ամենաանհավանականը երկուսի փոխհարաբերություններն են։ Դա և՛ հզոր է, և՛ շատ երկրային։ Ինչպե՞ս մահացավ Արկադի Ռայկինը։ Նա ուներ մի դեղ, որը շատ կարևոր էր և որը նա պետք է ընդուներ երկու օրը մեկ։ Եվ մի անգամ նա մոռացավ, և չկար նրա կողքին ոչ ոք, ով կհիշեցներ։ Դա շատ բարդ բաներ են, այդ պատճառով էլ անհրաժեշտ է մեկը, միգուցե, կոպիտ հնչի, ով սիրում է քեզ»,- ասել է Ջիգարխանյանը։
Դերասանը խոստովանել է, որ շատ է սիրում Վիտալինային, սակայն նշում է, որ «միամտություն կլիներ հույս ունենալ, որ իրենք հեշտությամբ կգտնեն ընդհանուր լեզու, երբ նման տարիքային տարբերություն կա»։ Թե ինչով է երիտասարդ կինը գրավել նրան, Ջիգարխանյանն ինքն էլ չգիտի։
«Դա շատ բարդ հարց է։ Նման բաների մասին շատ են գրել, ասել, հորինել, սակայն ճշմարտություն չկա։ Եվ փա՛ռք Աստծո, քանի որ այդ ժամանակ կա շանս՝ սեփական կյանքը հորինելու։ Իսկ եթե դու գիտես պատասխանը, ապա դու ՈՒՀԱ-ից ես (Ուրախների և հնարամիտների ակումբ)»,- ասել է արտիստը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք Արմեն Ջիգարխանյանի կյանքում կա Վիտալինա անունով երիտասարդ մի կին:
Արմեն Ջիգարխանյանը հարցազրույց է տվել, որում խոստովանել է, որ որ շատ է սիրում Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկուն: Բացի այս դերասանը պատմել է իր երիտասարդ ընկերուհու՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկու հետ հարաբերությունների մասին, գրում է ДНИ.ru-ն։
Վիտալինան կարծես նոր կյանք է տվել 79-ամյա Ջիգարխանյանին։ Զույգը բնակարան է գնել Մերձմոսկվայում։ «Այնտեղ ամեն ինչ մտածված է։ Շատ հարմար բնակարան է, դա այն է, ինչի մասին ես մանկուց երազել եմ։ Եվ շուրջն անտառ է»,- պատմել է դերասանը։ Արտիստը չի թաքցնում, որ ապրում է 33-ամյա Վիտալինայի հետ։ «Իմ կյանքի 80 տարիների ընթացքում ես հասկացել եմ, որ ամենաանհավանականը երկուսի փոխհարաբերություններն են։ Դա և՛ հզոր է, և՛ շատ երկրային։ Ինչպե՞ս մահացավ Արկադի Ռայկինը։ Նա ուներ մի դեղ, որը շատ կարևոր էր և որը նա պետք է ընդուներ երկու օրը մեկ։ Եվ մի անգամ նա մոռացավ, և չկար նրա կողքին ոչ ոք, ով կհիշեցներ։ Դա շատ բարդ բաներ են, այդ պատճառով էլ անհրաժեշտ է մեկը, միգուցե, կոպիտ հնչի, ով սիրում է քեզ»,- ասել է Ջիգարխանյանը։
Թե ինչով է երիտասարդ կինը գրավել նրան, Ջիգարխանյանն ինքն էլ չգիտի։ «Դա շատ բարդ հարց է։ Նման բաների մասին շատ են գրել, ասել, հորինել, սակայն ճշմարտություն չկա։ Եվ փա՛ռք Աստծո, քանի որ այդ ժամանակ կա շանս՝ սեփական կյանքը հորինելու։ Իսկ եթե դու գիտես պատասխանը, ապա դու ՈՒՀԱ-ից ես (Ուրախների և հնարամիտների ակումբ)»,- ասել է արտիստը։