▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի դիվերսանտների ցուցմունքները կրկին հակասական էին

 

Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ այսօր շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։Դատաքննությանն ամբաստանյալները կրկին հակասական ցուցմունքներ են տվել։ Մասնավորապես, Դ. Ասկերովը, ով նախորդ ցուցմունքում նշել էր, թե ԼՂՀ սահմանը հատել է Շահումյանի շրջանում թաքցված ոսկին գտնելու նպատակով, այսօր ասաց, որ մինչ Քարվաճառի մոտակայք հասնելն է հասկացել, որ թաքցված ոսկու մասին պատմությունը հորիված է։ Այնուամենայնիվ, նա խմբի հետ շարունակել է ճանապարհը Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրերով՝ ընթացքում տեսանկարահանումներ կատարելով խմբի սպանված անդամ Հասան Հասանովի տեսախցիկով։
Ասկերովի ցուցմունքի համաձայն՝ ինքը տեսանկարահանել է Հասանովի տեսախցիկով, քանի որ իր տեսախցիկն անսարքություն ուներ, որը, ըստ նրա, Հասանովն էր միտումնավոր փչացրել։ Մանրամասնելով՝ Ասկերովը հայտնեց, որ ինքը նկարահանումները կատարում էր միայն իր համար՝ցանկանալով դրանք Ադրբեջանում ցուցադրել հասարակության լայն խավերին, իսկ Հասանովը, ով ինչ-ինչ պատճառներով ցանկացել է գաղտնի պահել և սեփական հայեցողությամբ տնօրինել այդ նկարահանումները, վնասել է Ասկերովի տեսախցիկը, որպեսզի նկարահանումները կատարվեն միայն իր տեսախցիկով։ «Ոսկի որոնողները» տեսախցիկով նկարահանել են հայկական բնակավայրեր, զինտեխնիկա, զինվորականների և այն ամենը, ինչի ականատես են եղել ԼՂՀ սահմանն անցնելուց հետո, ամբողջ ճանապարհի ընթացքում։ Նախորդ ցուցմունքներից մեկում էլ Ասկերովը հայտնել էր, թե տեսախցիկները վերցրել են միայն ոսկու գտնվելու վայրը նկարահանելու համար։
Անդրադառնալով Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի հետ հանդիպման ու սպանության մանրամասներին՝ Ասկերովը պնդեց իր նախորդ ցուցմունքն այն մասին, որ ինքը պատանուն հանդիպել է ավելի ուշ, կեռասի ծառի մոտ, երբ նա՝ պատանին, Շ. Գուլիևի և Հ. Հասանովի հետ էր գտնվում ։ Գուլիևն էլ պնդեց, որ կեռասի ծառին իրենք պատանու հետ մոտեցել են ամբողջ խմբով, իսկ Ս. Ցականյանին երեքով հանդիպել են ճանապարհին։
Հակասական էին նաև երկու ամբաստանյալների ցուցմունքները պատանու սպանության մանրամասների վերաբերյալ։ Մասնավորապես, Ասկերովի խոսքով, ինքը մի որոշ ժամանակ անց՝ բաժանվելուց հետո, Գուլիևին և Հասանովին կրկին հանդիպել է՝ առանց պատանու ուղեկցության և ի պատասխան իր հարցին, թե ուր է պատանին, Հասանովն ասել է, որ նա իրեն վատ էր զգում և թողել են ճանապարհին։
Շ. Գուլիևն էլ պատմեց, որ Ս. Ցականյանը մինչև վերջ իրենց հետ էր։ Երբ բոլորը միասին էին՝ Հասանովն ու Ասկերովն առանձին ինչ-որ խոսակցություն են սկսել՝ պահանջելով, որ չլսի այն։ Գուլիևը հավաստիացնում է, որ նրանցից մի քանի քայլ հեռանալուց հետո, ինքնաձիգի կրակահերթ է լսել և, շրջվելով, տեսել նրանցից մի փոքր հեռու ընկած պատանուն, ապա՝ մոտենալով, տեսել է, որ նա արդեն մահացած է։ Գուլիևի ներկայացմամբ՝ այդ պահին նկատել է նաև, որ Հասանովը կանգնած է եղել ինքնաձիգն ուսից կախ, իսկ պպզած դիրքում գտնվող Ասկերովի ծնկին դրված ինքնաձիգի փողն ուղղված էր դեպի պատանին։

Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ այսօր շարունակվել է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։Դատաքննությանն ամբաստանյալները կրկին հակասական ցուցմունքներ են տվել։ Մասնավորապես, Դ. Ասկերովը, ով նախորդ ցուցմունքում նշել էր, թե ԼՂՀ սահմանը հատել է Շահումյանի շրջանում թաքցված ոսկին գտնելու նպատակով, այսօր ասաց, որ մինչ Քարվաճառի մոտակայք հասնելն է հասկացել, որ թաքցված ոսկու մասին պատմությունը հորիված է։ Այնուամենայնիվ, նա խմբի հետ շարունակել է ճանապարհը Շահումյանի շրջանի տարբեր բնակավայրերով՝ ընթացքում տեսանկարահանումներ կատարելով խմբի սպանված անդամ Հասան Հասանովի տեսախցիկով։

Ասկերովի ցուցմունքի համաձայն՝ ինքը տեսանկարահանել է Հասանովի տեսախցիկով, քանի որ իր տեսախցիկն անսարքություն ուներ, որը, ըստ նրա, Հասանովն էր միտումնավոր փչացրել։ Մանրամասնելով՝ Ասկերովը հայտնեց, որ ինքը նկարահանումները կատարում էր միայն իր համար՝ցանկանալով դրանք Ադրբեջանում ցուցադրել հասարակության լայն խավերին, իսկ Հասանովը, ով ինչ-ինչ պատճառներով ցանկացել է գաղտնի պահել և սեփական հայեցողությամբ տնօրինել այդ նկարահանումները, վնասել է Ասկերովի տեսախցիկը, որպեսզի նկարահանումները կատարվեն միայն իր տեսախցիկով։ «Ոսկի որոնողները» տեսախցիկով նկարահանել են հայկական բնակավայրեր, զինտեխնիկա, զինվորականների և այն ամենը, ինչի ականատես են եղել ԼՂՀ սահմանն անցնելուց հետո, ամբողջ ճանապարհի ընթացքում։ Նախորդ ցուցմունքներից մեկում էլ Ասկերովը հայտնել էր, թե տեսախցիկները վերցրել են միայն ոսկու գտնվելու վայրը նկարահանելու համար.փոխանցում է «Արցախպրես»-ը:

Անդրադառնալով Շահումյանի շրջանի անչափահաս բնակիչ Սմբատ Ցականյանի հետ հանդիպման ու սպանության մանրամասներին՝ Ասկերովը պնդեց իր նախորդ ցուցմունքն այն մասին, որ ինքը պատանուն հանդիպել է ավելի ուշ, կեռասի ծառի մոտ, երբ նա՝ պատանին, Շ. Գուլիևի և Հ. Հասանովի հետ էր գտնվում ։ Գուլիևն էլ պնդեց, որ կեռասի ծառին իրենք պատանու հետ մոտեցել են ամբողջ խմբով, իսկ Ս. Ցականյանին երեքով հանդիպել են ճանապարհին։

Հակասական էին նաև երկու ամբաստանյալների ցուցմունքները պատանու սպանության մանրամասների վերաբերյալ։ Մասնավորապես, Ասկերովի խոսքով, ինքը մի որոշ ժամանակ անց՝ բաժանվելուց հետո, Գուլիևին և Հասանովին կրկին հանդիպել է՝ առանց պատանու ուղեկցության և ի պատասխան իր հարցին, թե ուր է պատանին, Հասանովն ասել է, որ նա իրեն վատ էր զգում և թողել են ճանապարհին։

Շ. Գուլիևն էլ պատմեց, որ Ս. Ցականյանը մինչև վերջ իրենց հետ էր։ Երբ բոլորը միասին էին՝ Հասանովն ու Ասկերովն առանձին ինչ-որ խոսակցություն են սկսել՝ պահանջելով, որ չլսի այն։ Գուլիևը հավաստիացնում է, որ նրանցից մի քանի քայլ հեռանալուց հետո, ինքնաձիգի կրակահերթ է լսել և, շրջվելով, տեսել նրանցից մի փոքր հեռու ընկած պատանուն, ապա՝ մոտենալով, տեսել է, որ նա արդեն մահացած է։ Գուլիևի ներկայացմամբ՝ այդ պահին նկատել է նաև, որ Հասանովը կանգնած է եղել ինքնաձիգն ուսից կախ, իսկ պպզած դիրքում գտնվող Ասկերովի ծնկին դրված ինքնաձիգի փողն ուղղված էր դեպի պատանին։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին