yerkir.am-ը գրում է, որ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանը հրապարակել է օրենքով գող Զապի խափան միջոցի ընտրության վերաբերյալ որոշումը: Դատավորը մերժել է նրա փաստաբան Մարտիրոսյանի ` Զապին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումն ու նրա նկատմամամբ մեկամսյա կալանավորման որոշում կայացրել:
Դատարնից օրենքով գողին դուրս են բերել ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցները: Նրան դատարանի հետնամուտքից նստեցրել են 024 ՈU 01 համարանիշի մեքենան և տեղափոխել «Նուբարաշեն» ՔԿՀ:
Նրանց հետևից սրնթաց սլացել է «գողի» համախոհների շարասյունը` Ա. Սողոյանի ընկերները, ինչպես նաև հանցագործ աշխարհում քրեական հեղինակություններ:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Մանրամասները` yerkir.am կայքում: