▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղինակը կպատմի «Իմ Աստծուն փնտրելիս» ֆիլմի մասին

Նոյեմբերի  24 -ին, 12:00-ին   «Մոսկվա » կինոթատրոնում՝ «Իմ Աստծուն փնտրելիս» հեղինակային, վավերագրական լայնամետրաժ ֆիլմի պրեմիերային ընդառաջ, տեղի կունենա մամլո ասուլիս:

Ֆիլմի պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին 18:00 -ին «Մոսկվա » կինոթատրոնի կապույտ դահլիճում:

Ֆիլմի հեղինակ ռեժիսոր Լուսինե Գևորգյանը, կներկայացնի ֆիլմի առանձնահատկություններն ու այն ճանապարհը՝որով նա անցել է՝  իր Աստծուն փնտրելիս: Հեղինակն այցելելով Հայաստանի բազմաթիվ սրբավայրեր՝  արժանացել է Սուրբ Երկրի ուխտավոր լինելու կոչմանը։

Ֆիլմը նկարահանված է ճամփորդական նոթերի ոճով:

Նկարահանումները կատարվել են  Երուսաղեմում, Բեթղեհեմում և Հայաստանի  տարբեր սրբավայրերում :

 Հեղինակի  մենախոսությունը ներկայացնում է միայնակ,  քաղաքակիրթ մարդու հոգու արձագանքը, ով կորցրել է կապը բնության ու բնական տարերքների հետ ու հիմա, Աստծո միջոցով փորձում է վերականգնել իր Կյանքի իմաստը: Ֆիլմի ընթացքում  հետաքրքիր կերպով ուրվագծվում է նաև հայկական պատմական  դիմագիծը Ավետյաց երկրում:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին