▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կողմը երկու զոհ է տվել, երբ փորձել է մոտենալ խոցված ուղղաթիռին

Asekose.am-ի տեղեկություններով հայկական խոցված ուղղաթիռի անկման վայրում նոյեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հայկական կողմի կրակոցների հետևանքով Ադրբեջանի բանակը երկու զոհ է տվել:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց  ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ, սակայն վերջինս նշեց, որ մանրամասներն իրենք շուտով կներկայացնեն մամլո հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին, ժամը 13։45-ի սահմաններում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արևելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով խոցվել է պաշտպանության բանակի օդուժի Մի-24 հարվածային ուղղաթիռը։ Խոցված ուղղաթիռը վայր է ընկել շփման գծի չեզոք գոտում, նախնական տվյալներով հայկական կողմն ունի 3 զոհ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին