70-ամյա Վիոլետա Գևորգյանը ներողություն է խնդրում.henaran.am
henaran.am-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 25-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր Վիոլետա Գեւորգյանի հոբելյանական երեկոն: 70-ամյա դերասանուհու խոսքով՝ 22 տարի ապրել է թատրոնի կյանքով:
«Մի օր ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի: Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988-ին: Ես չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի»,-ասաց նա:
Այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չի գալիս եւ ապրում ու ստեղծագործում հայրենիքում, պատասխանեց, որ իրեն չեն հրավիրում: Իսկ թե ո՞ւմ հրավերքին է սպասում, Վիոլետ Գեւորգյանը նշեց, որ հենց մեկը՝ իր կողքին նստած ռեժիսոր Վահե Շահվերդյանի, ով երկար տարիներ ղեկավարել է Սունդուկյանի անվան թատրոնը:
Նոյեմբերի 25-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակների դափնեկիր Վիոլետա Գեւորգյանի հոբելյանական երեկոն: 70-ամյա դերասանուհու խոսքով,, ինքը 22 տարի ապրել է թատրոնի կյանքով:
“ Մի օր ներկայացում չէի ունենում, հիվանդանում էի: Թատրոնը իմ կյանքն էր, որից զրկվեցի 1988-ին: Ես չէի պատկերացում, որ կապրեմ, բայց ապրում եմ ու տեսքս էլ բավական լավն է, իսկ թե ինչ է կատարվում իմ ներսում, միայն Աստված գիտի”,-ասաց նա:
Այն հարցին, թե այդ դեպքում ինչու չի գալիս եւ ապրում ու ստեղծագործում հայրենիքում, պատասխանեց, որ իրեն չեն հրավիրում: Իսկ թե ո՞ւմ հրավերքին է սպասում, Վիոլետ Գեւորգյանը նշեց, որ հենց մեկը՝ իր կողքին նստած ռեժիսոր Վահե Շահվերդյանի, ով երկար տարիներ ղեկավարել է Սունդուկյանի անվան թատրոնը:
“Չի ասում՝ արի՝ էս կտամ, էն կտամ, ես էլ թոշակ եմ ստանում ԱՄՆ-ում, իմ համար ապրում եմ”,-ասաց նա:
Հոբելյանական երեկո ներկայացումը բեմադրել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյան