▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասսայական թունավորում Եղվարդի մանկապարտեզում. հոսպիտալացվել է 15 երեխա

Եղվարդի մանկապարտեզում արձանագրված  թունավորման դեպքի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ  հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:   Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:  

ՀՀ առողջապահության նախարարության  մասնագետների խումբը տեղում  իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ:

Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով:

Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարություն 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին