Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեմ բողոքի ակցիային միացել է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, հայտնում է 1in.am-ը: «Հայաստանի, այսպես կոչված, կուսակցությունները Կրեմլի քոծերն են, նույնիսկ գործակալ ասվածն ավելի արժանավոր է նրանց համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հայրիկյանի դիտարկմամբ՝ ավելի վատ բան, քան Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումն է, հնարավոր չէ անել. «Գոնե այդ կիսատ-պռատ «և-և»-ը պահպանեին: Ով այդ փաստաթղթի տակ վավերացնի, թող իր ժառանգների համար գրի՝ այս օրը, այսինչ ժամին ես եղել եմ իշի քուռակ: Ես բառեր չեմ գտնում», – նշել է նա: Մանրամասները՝ այստեղ և տեսանյութում:
Ով վավերացնի թող գրի՝ այս օրը, այս ժամին ես եղել եմ իշի քուռակ. 1in.am
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet