▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկադիր կատարողները Ծիծեռնակաբերդում երդում են տվել

Այսօր Ծիծեռնակաբերդի hուշահամալիրում անցկացվեց առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման մեկնարկից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, ծաղպեսակ դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Ծառայության 16 նորանշանակ հարկադիր կատարողներ երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները: Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում նրանք հունի մեջ կմտնեն ու արժանապատվորեն կծառայեն մեր պետությանն ու ժողովրդին: «Այս Սուրբ վայրում երդվելն էլ ավելի պարտավորեցնող է: Դուք պատիվ ունեք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը, կրելու եք ուսադիրներ, ինչը մեծ պատիվ է յուրաքանչյուրիս համար: Ուսադիրը պարտավորեցնում է հատուկ վերաբերմունք ունենալ մեր պետության և քաղաքացու նկատմամբ, դուք պետք է սպային արժանի վարվելակերպով կարողանաք վայելել քաղաքացու հարգանքը: Յուրաքանչյուրիդ վերաբերմունքը և շփումը քաղաքացիների հետ կարծիք է ձևավորելու Ծառայության մասին: Արդեն պետական ծառայողներ եք, ինքներդ եք ընտրել այդ ճանապարհը, որը պետք է անցնեք գլուխներդ բարձր պահած: Վստահ եմ, որ կարճ ժամանակահատվածում կինտեգրվեք մեր ընտանիքին՝ Հարկադիր կատարման ծառայությանը, և այն բոլոր խնդիրները, որոնք դրված են պետության կողմից մեր ուսերին, կարողանանք շարունակել հավուր պատշաճի իրականացնել: Այսիքն՝ ձեզանից յուրաքանչյուրը որպես մեծ ընտանիքի անդամ պետք է կարողանա իր ուսերին կրել ընդհանուրի բեռը: Շնորհավորում եմ և ցանկանում, որ դուք կարճ ժամանակահատվածում կարողանաք հասկանալ այն լրջությունը, որ պետք է կրի պետական ծառայողը՝ սպան»,- ասաց Միհրան Պողոսյանը՝ մաղթելով նրանց վճռականություն և քաղաքացիական ու մասնագիտական պարտքի զգացում: Երդման արարողության ժամանակ նորանշանակ սպաներին հանձնվեցին ծառայողական վկայականներ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին