yerkir.am-ը գրում է. Շուրջ 5 տարի Ադրբեջանում ապրելուց հետո ընտանիքի հետ Հայաստան վերադարձած Եղիշե Գևորգյանն այսօր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնեց, որ սահմանն անցել է գերու կարգավիճակ ստանալու ակնկալիքով, սակայն չի պատկերացրել, որ նման դաժանությունների կենթարկվի: «Ես իմ ազգի պատրիոտն եմ, ստացվելա` անցել եմ, ես ազգի դավաճան չեմ, ես զինծառայող չեմ, ոչ էլ երբևէ ծառայել եմ, որ գաղտնիքներ ունենամ` հայտնեմ, ոչ էլ դրա բարոյական իրավունքն եմ ունեցել»,-ասաց նա և պատմեց, թե ինչպիսի խոշտանգումների է ենթարկվել հարևան երկրում:«Տոկի են տվել ինձի, կնոջս բռնի ուժով տարել են աբորդի….» Նա նաև պատմեց, որ 2010թ-ին հայ հովիվ Մանվել Սարիբեկյանին իր մնացած տեղում են սավանով կախել: Մանվելին սպանելու մանրամասների մասին պատմեց նաև Եղիշեի որդին` 13-ամյա Ալֆրեդ Գևորգյանը:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
Մանրամասները` yerkir.am կայքում: