▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկ հայ, մեկ հոդված

2014  թվականի մարտի 24-ին Ինտելեկտուալ Ռենեսանս հիմնադրամի և  «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեց համահայկական «Մեկ հայ, մեկ հոդված» խորագրով արշավը։ Նախագծի նպատակն է հարստացնել Հայերեն Վիքիպեդիան բարձրակարգ  հոդվածներով, Վիքիպեդիայի ստեղծագործ միջավայր ներգրավելով հայ հասարակության բոլոր  անդամներին, ինչպես նաև միասին ստեղծել ժամանակակից տեղեկատվական աշխարհին համահունչ և տեղեկատվական մարտահրավերներին դիմակայող հայկական ժառանգությանը արժանի հայերեն  բովանդակություն:

Եթե հետևենք վիճակագրությանը, արշավի լայնածավալ տարածման ընթացքում հայերեն վիքիպեդիան  զգալիորեն  առաջադիմել է: Սա կարևոր ազդակ դարձավ վիքիպեդիայի զարգացման գործում: Արշավի զարգացման շրջանակներում ամսական ակտիվ մասնակիցների թիվը 70-ից հասավ մինչև 550-ի: 2005-2013 թվականներին հայերեն վիքիպեդիան ուներ 70-80000 հոդված.մեկ հայ, մեկ հոդված արշավից հետո այդ թիվը հասավ 140 000-ից ավելիի, և շարունակում է աճել աննախադեպ  տեմպերով:

Մեկ հայ, մեկ հոդվածն այնքան արագ զարգացրեց հայերեն վիքիպեդիան, որ արշավին անդրադարձան համաշխարհային այնպիսի հայտնի լրատվական միջոցներ, ինչպիսիք են BBC-ն , The Guardian-ը , News Week-ը:

Արշավի ընթացքում կազմակերպվել և կազմակերպվելու են վիքի հանդիպումներ գիտնականների, գրողների, նկարիչների, դերասանների և այլ բնագավառի գործիչների հետ՝ օգնելու նրանց տիրապետելու վիքի մշակույթին և իրենց ներդրումն ունենալու Հայերեն Վիքիպեդիայի հարստացման գործում:

Բացի այդ, նախատեսված են հանդիպումներ, սեմինարներ, ուսուցողական և խրախուսական միջոցառումներ, ինչպես նաև կրթական և մշակութային, հաստատությունների և այլ կազմակերպությունների հետ համագործակցություն։

Այս ընթացքում արշավին են միացել բազմաթիվ մարդիկ և կազմակերպություններ։ Նկարահանվել է երկու հոլովակ հայտնիմ արդկանց մասնակցությամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին