ԱԺ արտահերթ նիստում ելույթ ունեցավ նաև Սեյրան Սարոյանը. «Ես ճիշտն ասած չեի ուզում ելույթ ունենալ, բայց տեսա ոնց որ էլի խառնվել էք իրար... Արամը քֆուր է տվել, ինքն էլ պատասխան պիտի տա: Ով իրեն հայհոյի, ինքը նրան կհայհոյի»:
Սեյրան Սարոյանն ասում է, որ ճիշտ կլիներ, որ իրենք ապտակած լինեին Արամ Մանուկյանին և այս պատմությունը չէր լինի: «Այ, տղա, դու ինչ գործ ունես, խալխի մերերի հետ»,- ասաց նա` նկատի ունենալով հանրահավաքում Արամ Մանուկյանի` Սերժ Սարգսյանի հասցեին ասածը:
Սարոյանի ելույթը լսող ԱԺ պատգամավորները կամ ծիծաղում էին, կամ ծափահարում: Նա խոսքն ավարտեց այսպես. «Էլի ժամանակ ունեմ, Մարգո, արի շարունակի»:
Տեսանյութը a1plus.am-ի