▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանի գործով «տուժող» կողմի կեցվածքը, կներեք, անբարոյական է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Գործի ողջ ընթացքքում ուշադիր հետևել եմ Վարդան Պետրոսյանի գործի բոլոր արգացումներին ու հիմա, երբ ամիսներ են անցել պատահարից, իսկ դաատավարությունը մոտենում է իր ավարտին, երբ հարցի էմոցիոնալ ընկալմանը եկել է փոխելու ռացիոնալը, երբ արդեն սկզբունքային նշանակություն չունի Վարդանի հայտնիությունը ու կկարծես թե հաշտվել ենք այն իրականությանհետ, որում նաա ստիպված է տարուց ավել ճաղավանդակների հետևում անցկացնել, կարելի է ինչ որ դատողություններ անել։

Գիտե՞ք, չեմ ուզում ճիշտ ու սխալ կողմ որոշել՝ կոնկրետ վթարում, չեմ ուզում ինձ վրա ստանձնել դատավոր ու առավել ևս փաստաբանի դերը, չեմ ուզում խոսել վթարից ու գործից՝ որպես այդպիսին։ Փոխարենը, ուզում եմ խոսեմ այս ողջ ընթացքում կողմերի դրսևորած վարքից։

Եթե Վարդանը, գործի ողջ ըթացքում, ամեն կերպ փորձեց իր բարձր բարոյականությանը չհակասել, անել ամենը, որպեսզի հանկարց ավելորդ ցավ ճպատճառի երեխաններ կորցրած կողմին, ախա «տուժող» կողմը գործի ողջ ընթացքում իրեն թույլ էրր տալիս հոխորտանքներ ու դաստիարակված մարդկանց ոչ հարիր վարք, իսկ հիմա, երբ դատավարություբը թևակոխել է ամփոփիչ փուլ, տուժողները հազար ներողություն, բայց բառիս բուն իմաստով իրենց անբարոյականությունն են ի ցույց դնում։

Ու պետք չէ ինձ մաատնացույց անել, որ իրենք երեխա են կորցրել։ Նախ, դեռ ապացուցված չեմ համարում, որ Վարդանի պատճառով են կորցրել, երկրորդն էլ հիմա բառիիս բուն իմաստըով փողի բազառի են այս ամենը վերածել ու նույն զոհված տղաների հիշատակը ինչպես ուզեն շահարկում են ու ոնց ասես կիրառում են։ Մենակ դրանց բարեկամներից մեկի խոսքը՝ վերջին նիստերից մեկի ժամանակ ամեն ինչ պաարզ ցույց ա տալիս.

Ի պատասխան Վարդան Պետրոսյանի պաշտպանի այն դիտարկմանը, որ իրենց դեպքից անմիջապես հետո փող է հատկացվել առանց նախապայմանների, որ թաղմանու ընթացիիկ այլ ծախսեր հոգան, տուժող կողմից մեկը հայտարարել է.

«Ինչը չենք ծախսել, կարանք հետ տանք, հետն էլ երկու հատ գերեզման տանք»...

Ու հա, որպեսի պատկերն ամբողջական լինի, տուժող կողմը քաղաքացիական հայցով, ի թիվս այլ պահանջների, Վարդանից պահանջում է... 12 միլիոն դրամ... փաստաբանների ծառաայությունների համար։ Հայաստանում գոյություն չունի նման սակագին, բառիս բուն իմաաստով, որոշել են էս դժբախտության վրա փող աշխատել ու որքան հնարավոր է շատ ու այնքան անշորհք են, որ անգամ իրենց խոսքի մեջ բարի չեն լինում էլեմենտար հարգանք դրսևորեն իրենց իսկանցավորների հանդեպ...

Վարդանն էլ ասել ա. էն տուժած երեխու հիվանդանոցի ծախսերը կտա, բայց իրանց ոչ մի կոպեկ չի տա ու ճիշտ էլ արել ա, բայց դա էլ կարող էր չանել։

Գեղամ Ասլամազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին