▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թողեք՝ մենք էլ մեր պարտքը կատարենք.Զինվորները՝ ազատամարտիկներին

Այժմ արդեն միջնորդագրով չենք աշխատում, միանգամից կապ ենք հաստատում գլխավոր զինկոմի, տվյալ վարչության պետի հետ: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2014 թվականը՝ ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ բանակի վիճակն ավելի լավ է, քան հասարակության.կա նորմալ սնունդ, հիգիենայի պարագաներ.

«Սննդի, համազգեստի հետ կապված զինվորները խնդիրներ չունեն: Պարզապես ծնողները պետք է հորդորեն զավակներին, որ միմյանց նկատմամբ հանդուրժող լինեն»,-նշեց Մարգարիտա Խաչատրյանը:

Նա նկատում է՝ ծեծը գրեթե բացակայում է բանակից:

Բացի զինվորը զինվորի հանդեպ անհանդուրժող լինելուց՝ տիկին Մարգարիտան բանակի խնդիրներից մեկը համարեց նաև զորամասերում հոգեբանների բացակայությունը:

«Հոգեբանները մեծ մասամբ աղջիկներ են և ցանկություն չեն հայտնում ծառայել բանակում»,-նշեց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը:

Մարգարիտա Խաչատրյանը խոսեց նաև վերջին շրջանում հակառակորդի կողմից իրականացված դիվերսիաների, հայ զինվորի՝ Հայրենիքն արյան գնով պաշտպանելու փաստի մասին.

«Արյան գնով ունեցանք ձեռքբերումներ: Երբ ազատամարտիկները հայտնեցին, որ գնում են դիրքեր՝ զինվորներն ինձ ասացին. «Իրենք իրենց պարտքը կատարել են, թողեք մենք էլ մեր պարտքը կատարենք»: 

Ինչ վերաբերում է հիվանդություններին, որոնք բացահայտվում են բանակում, տիկին Մարգարիտան նշեց, որ կան հիվանդություններ, որոնց անգամ ծնողը տեղյակ չի լինում.

«Զինվորներից մեկի գլխուղեղում գոյացություն է եղել, որի մասին պարզ  էր դարձել բանակում»,-ասաց նա:

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահը տեղեկացրեց, որ ձմեռային զորակոչը կլինի հունվարի 8-ից մինչև 31-ը, իսկ նորակոչիկներն արդեն օգտվել են 10-օրյա արձակուրդից:

Բանախոսը շնորհավորեց նաև հայ ժողովրդի Ամանորը՝ ասելով.

«Նախապես շնորհավորում եմ բոլորին՝ առաջին հերթին զինվորներին: Աշխարհում թող ոչ մի մայր այլևս սև չհագնի: Ինչպես որ ճանապարհում են, նույն ձևով էլ թող ստանան իրենց զավակներին: Իմ պարը վերջացած է, ինձ համարում եմ մեռած հոգի: Բայց և, մինչ օրս սպասում եմ, որ որդիս տուն գա»,-եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին