▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

2015 թվականին ի՞նչ է սպասվում կենդանակերպերի նշաններին

«Մեկնարկում է կապույտ այծի տարին՝ օժտված կանացի էներգիայով: Կամքի արտահայտման, ուժի դրսևորման տարի է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով 2015 թվականի կանխատեսումների մասին՝ ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

Իսկ, թե ինչ է սպասվում կենդանակերպերի նշաններին՝ Գուրգեն Հովհաննիսյանը նկատեց.

Խոյերի համար  մի փոքր բարդ տարի է լինելու, էներգիայի կորուստ կարող է նկատվել: Տարվա ընթացքում երջանկությանը նպաստող իրադարձություններ են սպասվում, որոնք չպետք է բաց թողնել:

 Ցուլերի համար տարին հետաքրքիր է կարիերայի, ֆինանսների առումով: Կստեղծվեն առաջընթացի հնարավորություններ:

Երկվորյակների համար տարին խոստումնալից է: Խոսքի ուժով կարող են հասնել բաղձալի երազանքին:

Խեցգետինները երկար տարիներ սթրեսային վիճակում են եղել, սառույցը կկոտրվի: Արտահայտման տարի է, հաջող է նոր, համարձակ որոշումների համար:

Առյուծների համար խոսքը կարևոր նշանակություն ունի: Նոր խոստումները խոստումնալից են լինելու: Հաջող տարի է լինելու կարիերայի, անձնական կյանքի առումով:

Կույսերին սպասվում է ճանապարհորդություն՝ կարիերայի, ուսման հետ կապված: Բարեհաջող տարի է լինելու:

Կշեռքների համար տարին նույնպես բարեհաջող է լինելու, իսկ ռիսկային քայլերը՝ արդարացված:

Կարիճների համար տարին մի փոքր բարդ է լինելու՝ էներգիայի կորստի հետ կապված: Խորհուրդ է տրվում քիչ ճամփորդել, միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ կորուստը ճանապարհի հետ է կապված: 

Աղեղնավորների համար բացառիկ տարի է լինելու: Տղամարդկանց մոտ կգերակշռի հոգևոր ուժը: Կանայք կարող են երջանիկ ընտանիք ստեղծել:

Այծեղջյուրների ընտանիքում ամրություն  է սպասվում, բարդությունները վերացված են, դաշտն ազատ է ՝ գործելու համար:

Ջրհոսները կունենան հաջող տարի, կնվազեն սթրեսային վիճակները: Կլուծվեն ֆինանսական, անձնական, կարիերայի հետ կապված խնդիրները:

Ձկների բարդությունը առողջության հետ է կապված: տարվա առաջին հատվածը թող լինի կամքի արտահայտման ու ռիսկային, երկրորդ փուլում ռիսկային գործերն արդարացված կլինեն, երրորդ փուլը հաջող կլինի, իսկ տարվա ավարտը բարդ կլինի՝ անշարժ գույքի և ֆինանսների առումով: Պետք է հենվեն ներքին ձայնի վրա:

Բանախոսը նշեց, որ տարվա գույները կարմիրն ու կանաչն են, կապույտն ու մոխրագույնը, մետաղներից՝ երկաթը:

Անի Կարապետյան



Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին