▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրին տոնական լույսերի մեջ

Գյումրին տոնական լույսերի մեջ: Անցնող տարին ուզում եմ ամփոփել դրական նոտաներով: Տնակների,սոցիալական ու բնակարանային խնդիրների կողքին այսօր իմ սիրելի Գյումրին փայլում է:Քաղաքի մի շարք թաղամասերում,հրապարակներում եւ կենտրոնական փողոցներում, ամանորյա տրամադրություն են ստեղծում տոնական լույսերը ու տոնածառերը:Ամանորին բոլորս մեծ,թե փոքր հրաշքի ենք հավատում ու սպասում:Կրկին ու նորից այդ սպասումով թեւակոխում ենք նոր 2015 թվականը,հետեւում թողնելով անցնող տարվա լավ ու վատ օրերը:Ու թող,որ տոնական տրամադրությունը փողոցներից ու հրապարակներից փոխանցվի բոլոր գյումրեցիներին իմ հեղինակած Տոնական Գյումրի նոր տեսանյութի միջոցով: Շնորհավոր ամանոր եւ Սուրբ ծնունդ:

Արթուր Մելիքյան

Լուսանկարն` Արթուր Վարդանյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին