Ինչպես հաղորդում է Ֆրանս-պրեսս գործակալությունը, Ֆրանսիայի ոստիկանությանը հաջողվել է ահաբեկիչների կողմից զավթված խանութից ազատ արձակել պատանդներին: TF1-ի փոխանցմամբ՝ Քուաշի եղբայրները եւս ոչնչացվել են իրենց զավթած տպարանում:
Հիշեցնենք, որ դիմակավորված անհայտ անձինք հունվարի 7-ին հարձակվել էին Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա: Հարձակման արդյունքում 12 մարդ զոհվել, եւս 11-ը՝ վիրավորվել էին: Հանցագործության իրագործման մեջ կասկածվում էին ալժիրյան ծագմամբ երկու ֆրանսիացի՝ Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները: