Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում` Մյասնիկյան փողոցի տներից մեկում, որտեղ սպանել էին ընտանիքի 6 անդամներին: Տվյալ ողբերգության հետևանքով ծանր վիրավորվել է ընդամենը մի քանի ամսական մի երեխա, ում տեղափոխել են հիվանդանոց:
News.am-ը գրում է, որ իրենց թղթակցի հետ զրույցում Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանն ասել է, որ երեխային բերել են ծայրահեղ ծանր վիճակում, նրա կրծքավանդակի շրջանում, կտրած-ծակած վերք էր, այժմ վիրահատում են: Երեխային գտել են մոր դիակի վրայից, երեւի ոճրագործին թվացել է, թե նա եւս մահացած է, մինչդեռ երեխան շնչելիս է եղել: Որեւէ այլ փաստաթուղթ կամ տվյալ առայժմ հայտնի չէ:
Կարդացեք նաև` Նոր մանրամասներ Գյումրիում տեղի ունեցած սպանությունից