▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյանների տուն պատահական եմ մտել. նշել է Պերմյակովն իր ցուցմունքում. hetq.am

Hetq.am-ը գրում է. Գյումրու Մյասնիկյան փողոցի 188 տանը հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը մեկ ընտանիքի 6 անդամներին գնդակահարելու մեջ կասկածվող 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակով ցուցմունք է տվել:

Վալերի Պերմյակովի տված նախաքննական ցուցմունքից փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը մեջբերեց հրապարակման ենթակա հատվածները. «Նախաքննության շահերից ելնելով` շատ բան չեմ կարող ասել: Միայն կասեմ, որ ըստ իր ցուցմունքի, ինքը ցանկացել է շրջել քաղաքում եւ Ավետիսյանների տուն էլ պատահական է մտել, անգամ չի իմացել այնտեղ մարդիկ կան ապրող, թե չէ: Սա իր ցուցմունքից եմ ես ասում: Նաեւ նշել է, որ չի ցանկացել սահմանը հատել, այլ ընդամենը մի քանի տեղ թաքնվել է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին