▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ամենը «Пусть говорят»-ով ցույց տալու միակ պատճառը «անտի» հայկական ՓՌ-ն է

«Մալախովյան պռոպագանդա»: Ուրեմն մի քիչ առաջ «Пусть говорят» հաղորդումն էր «Первый канал»-ով: Թեման հայկական էր ու կոնկրետ նպատակ հետապնդող: Այս «նեղ մաջալ»-ին, երբ ազգովի փորձում ենք Պերմյակովին մեր երկրում արժանի պատժի ենթարկել, շատ «պատահական» «Пусть говорят»-ի թեման հայ տղաների կռվի մասին է՝ ռուս աղջկա պատճառով: Խնդրում եմ սրա վրա չկենտրոնանալ, քանի որ այս ամենը «Пусть говорят»-ով ցույց տալու միակ պատճառը «անտի» հայկական ՓՌ-ն է: Թե «զեմլյակներով» իրար եք «ուտում»: Ճիշտ պահին՝ ճիշտ տեղում: Այ մեր լրատվությունն էլ նման ՓՌ ունենար:

Վերա Գրիգորյան

Սկանդալիստ բլոգերն էլ , այս թեմայով, գրել է.

2014 թ-ի  սեպտեմբերին Ստարոկուրսունսկոյ ավանի բնակիչները նշում էին իրենց ավանի 220 ամյակը: Տոնը փչացավ լուրջ վիճաբանության պատճառով: Երբ 29 ամյա Զավեն Ավագիմյանը և նրա ընկերուհի Իննա Օհիմը դուրս էին գալիս բարից, նրանց մոտենում են մի քանի տղամարդ, և սկսում վրավորել աղջկան: Զավենը մի քանի անգամ դիտողություն է անում, բայց  կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծում չի ստանում: Սկսված քաշքշուկի հետևանքով Զավենը մոտեցողներից երկուսին նոկաուտի է ենթարկում:

Կռիվը նկարահանվում է տեսանկարահանող սարքի միջոցով: Արդյունքում այդ տեսանյութը հայտնվում է համացանցում՝ «Ռոյ Ջոնսի վերադարձը» վերնագրով, և մեկ շաբաթում ապահովում ավելի քան 2 միլիոն դիտում: Դրանից հետո Զավեն Ավագիմյանի դեմ հարուցվում է քրեական գործ՝ միջադեպի մասնակիցներից մեկին մարմնական ծանր վնասվածքներ հասցնելու մեղադրանքով; Զավենին սպառնում է ութ տարվա ազատազրկում:

«Թող խոսենի» տաղավարում հավաքվել են միջադեպի ականատեսներն ու մասնագետներ, որոնք ցանկանում են կողմնորոշվել տվյալ իրավիճակում, և հասկանալ, թե արդյոք իմաստ ունի ազատազրկել տղամարդուն, ով պաշտպանում էր սիրելի աղջկան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին