▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տասնյակ քաղաքացիներ բերման են ենթարկվել՝ զենք-զինամթերք կրելու կասկածանքով

Տեղեկացրել էինք, որ Երևանի Ազատության հրապարակում լարված իրավիճակ էչ: Բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև:

Galatv.am-ն այս առումով գրում է,  Երեւանում՝ Ազատության հրապարակի տարածքից տասնյակ քաղաքացիների են բերման ենթարկել՝ զենք-զինամթերք ունենալու կասկածանքով: ՀՀ քաղաքացիները հավաքվել էին՝ իրենց զայրույթն ու բողոքն արտահայտելու Գյումրիում ընտանիքի սպանության դեպքի առիթով եւ հայտարարել են, որ միանում են գյումրեցիների՝ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջին:

Այն հարցին, թե ինչու են բերման ենթարկում քաղաքացիներին, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը պատասխանել է, որ իրենք տեղեկություն ունեն, թե քաղաքացիները զենք -զինամթերք են կրում:

Հատկանշական է, որ քաղաքացիներին բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով անձինք: Ընդ որում Կ. Մովսիսյանը դա չի հերքում եւ բացատրում է «օպերացիայի նպատակահարմարության շահերով»: 

Ըստ տեղեկությունների, բերման ենթարկված քաղաքացիների թիվը 20-ի է հասնում: Ինչպես փոխանցում են բողոքի ակցիայի մասնակիցները, նրանց մեծ մասը Հիմնադիր խորհրդարանի անդամներն են:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

Զարգացումներին հետևեք Ազատություն ռադիոկայանի ուղիղ եթերում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին