Քիչ առաջ հայտնի է դարձել, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը համաձայնել է տեսակցություն կազմակերպել Ավետիսյանների սպանդը իրականացրած ռուս զինծառայողի հետ:
Այդ հանդիպմանը կմասնակցեն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և քաղաքացիներից մեկը: Մարտուն Գրիգորյանը ժողովրդին խոստացել է, որ հնարավորության դեպքում ֆոտո կամ վիդեո նկարահանում կանեն և ապացույցները կփոխանցեն բոլորին:
Պատգամավորը նաև ասել է, որ ինչ վերաբերում է ժողովրդի հիմնական պահանջին՝ գործը հանձնել հայկական կողմին, ապա, ըստ նրա, ՀՀ գլխավոր դատախազը դեռեւս չի կարող նման հարցով դիմել ՌԴ պատկան մարմիններին, քանի որ հարցը դեռեւս քննարկման փուլում է: