▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես այլևս Պերմյակովի փաստաբանը չեմ. Թամարա Յայլոյան

«Ես այլևս Վալերի Պերմյակովի փաստաբանը չեմ»: Այս հայտարարությամբ հունվարի 16-ին հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը: Նա նշել է, որ դեպքից հետո հունվարի 13-ի լուսաբացին է ստանձնել 6 գյումրեցու սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի պաշտպանությունը: Այդ պահին Պերմյակովը չի ունեցել փաստաբան, իսկ ռուսական կողմը անհրաժեշտություն է ունեցել թղթաբանական գործողություններն ավարտելու: Նախաքննական ցուցմունքի սկզբնական հատվածում Թամարա Յայլոյանը ներկա է գտնվել, լսել, թե Պերմյակովը ինչպես է հասել Ավետիսյանների տուն, ինչպես է մտել ներս: Աղմուկ է լսել և սկսել է կրակել: Նախաքննական ցուցմունք տալու ընթացքում, երբ Պերմյակովը հասել է երեխայի սպանությանը, փաստաբանը չի կարողացել զսպել հուզմունքը: Դուրս է եկել սենյակից: Թամարա Յայլոյանը նշում է, որ հուզական վիճակը հնարավորություն չի տվել շարունակել սկսած գործը: Փաստաբանական գործունեությունից հրաժարվելու այլ պատճառ չկա,-հայտարարել է նա:

Մանրամասները՝ ՑԱՅԳ ՀԸ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին