Ֆեյսբուքի հայ օգտատերերից շատրը, Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից հետո Ավետիսյանների ընտանիքից միակ ողջ մնացած Սերյոժայի մահից հետո, փոխել են իրենց անձնական էջի լուսանկարը`տեղադրելով սեւ քառակուսի:
Իսկ Ֆեյսբուքում բացված էջում, որն ունի «Հայտարարում ենք սգո օր» անունը, նշված է.
«Հունվարի 20-ին, առավոտյան ժամը 9-ից հայտարարվում է ժողովրդական սգո օր։ Եթե մեր իշխանություններն այդքան խիզախություն չունեն, դա դեռ չի նշանակում, որ մենք միասնական չենք մի ամբողջ հայ ընտանիքի կորուստը սգալու մեջ։ Ազատության հրապարակում ամբողջ օրվա ընթացքում մոմավառություն է լինելու։ Եթե կարող եք, բաց թողեք ձեր աշխատանքային օրը, և գտնվեք Ազատության հրապարակում»։
Նշենք, որ ավելի ուշ խմբում տեղեկություն տարածվեց, որ Ազատության հրապարակում մոմավառությունը կլինի այսօր` հունվարի 20-ի երեկոյան, ժամը 18:00-ին: