Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Էս Ճոյտի կինոն ինձ թվում էր, թե հանաք ա։ Մեկ էլ էրեկ ծանոթս մի բան պատմեց, ասեցի իրա տեղը ես գրեմ
Գնացել էր Ճոյտի, ամոթել ա ասել, Ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրությանը: Ասում ա՝ խայտառակություն էր, պարզամիտ սցենար, ոչ պրոֆեսիոնալ բեմադրություն:
Խեղճ տղեն ջղայնությունից ֆիլմի կեսը ֆբում ստաուս-մատուս ա գրել: Ուրեմն. Ամեն ինչ սկսում ա թուրք տղու ու հայ աղջկա սիրո պատմությունից ու էդ սերիալի սցենարը զուգորդվում ա Ցեղասպանության տեսարանների բեմադրությամբ: Ասում ա՝ դաժան տեսարաններ բեմադրելուց Ճոյտը ֆանտազիային ա զոռ տվել՝ էլ կնոջ կուրծք կտրել, էլ երեխա թունավորել, էլ անտանելի հռհռոց…. Մի խոսքի որակի մասին չենք խոսում, իսկ ասելիք ֆիլմը չունի ընդհանրապես: Ընկերս խնդրեց կինոքննադատները նայեն էդ ֆիլմը ու արգելեն հանրային ցուցադրությունը՝ հատկապես արտերկրում, քանի որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների տրամաբանության մեջ ոչ մի կերպ չի մտնում ու ավելի շատ կվնասի գործին:
Ես տենց արգելքների սիրահար չեմ: Բայց պատկերացնում եմ, թե ինչ դամբլդոր կինոյա ստացվել, էն կլեյած միրուքներով ու կարտոնից ֆեսկեքին որ նայում եմ, մենակ խնդալս ա գալի: