Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Հայոց բանակի օրվա առթիվ` գրելով հետևյալը.
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ այս փառապանծ տոնի՝ Հայոց բանակի օրվա առթիվ: Ամուր կամք, ուժ ու կորով մեր զինվորներին՝ մեր ժողովրդի անվտանգության պահպանման այս պատասխանատու և պատվաբեր գործում։
Սիրելի՛ զինվորներ, պարոնա՛յք սպաներ, թող փառավորվի ձեր ամենօրյա հերոսությունը, որ կոչվում է հայրենիքի պաշտպանություն։
Կեցցե՛ Հայոց բանակը»։