▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ոչ թե Սերժի հերթական կիքսն է, այլ....

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Շատերը հիմա քննարկում են ինչ որ էթիկայի հարցեր, Սերժին փորձում են կշտամբել հերթական անգամ ոչ հարիր արտահայտություն դրսևորելու ու էլի ինչ որ նմանօրինակ բաների մեջ։ Մի կողմ դնենք Սերժին, նրան կարելի է քննադատել շատուշատ բաների համար, բայց այս դրվագում ես ոչ մի քննադատելի բան չտեսա։
Երբ լրագրողը տալիս անբովանդակ ու տափակ հարց, նման պատասխանը դեռ մի բան էլ դրական է բնութագրում պատասխանողին, ով կարար ուղղակի ասեր, որ լրագրող դառնալուց ու առավել ևս՝ լրագրող աշխատելուց առաջ պետք է գոնե այնքան մակարդակ ու պրոֆեսիոնալիզմ ունենալ, որպեսզի հասկանալ, թե ինչ հարցեր է պետք հղել ու ինչ համար։

Իրոք էլի, ի՜նչ տխմար հարց ա «Ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի ագրեսսիվ գործողությունները»։ Ասենք էլ ի՞նչ պետք ա ասի Սարգսյանը, որ դեռ չի ասել, գնահատական չի տվել ու քաղաքական հայտարարություն չի արել այս առնչությամբ։ Թերևս այդ հարցը տվողը կամ հարց էր տալիս՝ զուտ հարց տալու համար, կամ էլ սպասում էր, որ Սերժը ինչ որ նման արձագանք տա։
Ընդամենը երկու օր առաջ ՊՆ-ի կոլեգիայի նիստում Սարգսյանն արդեն գնահատական տվել էր Ադրբեջանի գործողություններին ու դեռ մի բան էլ ավել՝ ըստ անհրաժեշտության կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու պատրաստակամության մասին էր հայտնել։
Թե՞ մեր գրչի ասպետները սպասում էին, որ երկու օրվա մեջ Սերժը մտափոխվելու էր ու ասեր, որ Ալիևի՝ թարս ոտից զարթնելով ա պայմանավորում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։
Նորմալ աշխատեք էլի, արդեն իրոք աղբանոցի եք վերածել լրատվական դաշտը։

 

Գեղամ Ասլամազյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին