armlur.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին մի քանի օր շարունակ տարել են դեպքի վայր՝ Ավետիսյանների տուն: Սովորաբար, նրան դեպքի վայր են տեղափոխել գիշերով: Գիշերը տեղափոխելու նպատակն, իհարկե, ոչ միայն անվտանգության նկատառումներն են, այլև այն, որ դեպքը տեղի է ունեցել ուշ ժամի, ուստի՝ հարկավոր է պարզել Պերմյակովի՝ բնակարան մուտք գործելու և հետագա քայլերն անելու հանգամանքները: Վերջին անգամ, սակայն, կայքի տեղեկություններով՝ մեղադրյալին տարել են ցերեկը: Այս անգամ նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա ուշաթափվել է:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: