▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Պետրոսյանին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման

Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում  տեղի ունեցավ Վարդան Պետրոսյանի գործով նիստը։ Այսօր դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց  դատավճիռը՝ Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ՝ նրա նկատմամբ պատիժ նշանակելով 5 տարի ժամկետով:

Տրանսպորտային միջոցները վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:

Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը թողնվեց անփոփոխ՝ մինչև դատավճռի՝ օրինական ուժի մեջ մտնելը:Պատժի կրման սկիզբ է հաշվվում 2013թ. նոյեմբերի 6-ը:

Դերասանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, հասնելով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին՝ իրականացրել է ոչ պատշաճ և վտանգավոր երթևեկություն` ավտոմեքենան վարել է բնակավայրում սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող առնվազն` 71 կմ/ժ արագությամբ և երթևեկության ընթացքում միաժամանակ օգտվելով հեռախոսակապից՝ ինքն իրեն զրկել է ավտոմեքենայի լիարժեք կառավարումն իրականացնելու տեխնիկական հնարավորությունից, թույլ է տվել ՃԵԿ-ի 65 և 66 կետերի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի, 24 հոդվածի 7-րդ կետի «Զ» ենթակետի պահանջներին հակասող գործողություններ, ստեղծել է վթարային իրադրութուն, որի արդյունքում ավտոմեքենան դուրս է բերել երթևեկելի մասից դեպի աջ և առջևի մասով ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայի հետևի մասին: Ավտովթարի արդյունքում Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել էին, Տաթևիկ Արթուրի Հակոբյանի առողջությանը պատճառվել էր ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող, Հայկ, Էմմա և Արթուր Հակոբյանների առողջությանը՝ միջին ծանրության վնաս: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին