Հիմնադիր խորհրդարանը հայտնում է.
Բերձոր չհասած ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք հարձակվել են ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է «Նոյյան Տապան»-ի լրագրողը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ:
Հիշեցնենք, Հիմնադիր խորհրդարանի «100 ամյակն առանց ռեժիմի» շարժումը կազմակերպել էր ավտոերթ դեպի Արցախ։ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում դեռ երեկ հայտնել էր, որ մեկնելու է արցախ իր ընտանիքով՝ կնոջ եւ երեխաների հետ։