▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այն, ինչ Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ արեցին, առնվազն` շանտղություն էր

Սեֆիլյան Ժիրայրն իմ հրամանատարն է եղել, ու առ այսօր ընկերային հարաբերության մեջ ենք, չնայած, հատկապես վերջին տարիներին, 2008-ից սկսած՝ չեմ կիսում իր գործունեության հետ կապված շատ մոտեցումներ։ Ներկայում էլ ճիշտ չեմ գտնում ցեղասպանության 100-րդ տարվա միջոցառումների ժամանակներում նախաձեռնվող «100 ամյակն՝ առանց ռեժիմի» միջոցառումները, այս օրերի ռազմական լարվածության պարագայում ՀՀ առկա մթնոլորտի փոխանցումը ԼՂՀ՝ ավտոարշավի տեսքով։
Բայց այն, ինչ իր հանդեպ արեցին Հայաստան աշխարհի երկու հանրապետությունների վարչական սահմանագծին, տղերք, կներեք, դա առնվազն շանտղություն էր։ Էլի արգելեիք՝ եթե հակասող կամ վնասող բան կար այդ ամենում, բայց չէիք կարո՞ղ՝ հարգելով իր՝ ժամանակին Հայրենիքի առջև մատուցած ծառայությունները՝ քաղաքավարի արգելեիք միջոցառման շարունակումը։ Պարտադիր պետք էր զզվելի ու լկտի ձևով դրսևորեի՞ք ձեր գործողությունները։ Հատկապես, որքան տեղյակ եմ՝ հակաօրինական գործողություններ չեն արել, նախահարձակ չեն եղել ու պատրաստվել են ետ վերադառնալ։ Նայում եմ մահակավորներից շատերի նկարներին ու տեսնում եմ, որ դրանք ժամանակի այն երեխաներն են, հանուն որոնց Ժիրոն պատրաստ է եղել իր կյանքը զոհաբերել...
Տղերք, մենք առջևում դեռ անելիքներ ունենք արևելյան վայ-հակառակորդի հետ։ Ու մի օր դուք իրար թև-թիկունք պետք է լինեք։ Այսպես որ շարունակենք՝ ներքին այս ատելությունն ու անհանդուրժողականությունը հենց այդ «հարևանների» օգտին է գրանցվելու, հիշեք ...

 

Արթուր Եղիազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին