▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեյրան Օհանյանը պատժելու է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը կամավոր կերպով պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել պաշտպանության նախարարություն: 

Մեր տեղեկություններով՝ բացի Մարտին Կարապետյանը աշխատանքից ազատվելու են ռազմական ինստիտուտի այլ աշխատակիցներ ևս:

Հունվարի 29-ին տեղի ունեցած դաժան սպանությունից հետո Սեյրան Օհանյանը արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Հանրային խորհրդակցությունը, սակայն, ունեցել է գաղտնի մաս, որի ժամանակ նախարարը հայտարարել է, որ ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմը փոխվելու է, պաշտոններից կհեռանան մոտ 40 մարդ՝ այդ թվում պետ, տեղակալներ, ամբիոնի պետեր, գումարտակի, վաշտի հրամանատություն, համալրման պատասխանատուներ, հոգեբաններ, այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցեծ տեղի ունեցածի հետ:

Այս տեղեկությունները հաստատելու համար Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանի հետ, ով որևէ կերպ չմեկնաբանեց այս տեղեկությունները:

«Նախաքննության շահերից ելնելով, ես դեռ որևէ բան չեմ կարող ասել»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

 

Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմը փոխվելու է, պաշտոններից կհեռանան մոտ 3-4 տասնյակ անձինք՝ այդ թվում պետ, տեղակալներ, ամբիոնի պետեր, գումարտակի, վաշտի հրամանատություն, համալրման պատասխանատուներ, հոգեբաններ, այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցեծ տեղի ունեցածի հետ:
Ըստ որում՝ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ կապ չունի, թե այդ անձինք քրեական գործի շրջանակներում պատժի կարժանանա, թե ոչ:Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ ինստիտուտի ամբողջ ղեկավար կազմը փոխվելու է, պաշտոններից կհեռանան մոտ 3-4 տասնյակ անձինք՝ այդ թվում պետ, տեղակալներ, ամբիոնի պետեր, գումարտակի, վաշտի հրամանատություն, համալրման պատասխանատուներ, հոգեբաններ, այսինքն՝ բոլոր այն անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ են ունեցեծ տեղի ունեցածի հետ:Ըստ որում՝ Սեյրան Օհանյանը շեշտել է, որ կապ չունի, թե այդ անձինք քրեական գործի շրջանակներում պատժի կարժանանա, թե ոչ:
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին