pastinfo.am-ը գրում է. ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսօր ԱԺ-ում անդրադարձավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանության փաստին և Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է արվել՝ հետագայում նման դեպքերը բացառելու համար: Նախարարը հիշեցրեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և ծառայողական քննություն է անցկացվել, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խախտումներ հրամանատարության կողմից:
Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ նախաքննությամբ բացահայտվել է, որ զինծառայողների կողմից օգտագործվել է ոգելից խմիչք, որին գիշերվա ընթացքում հաջորդել են մի քանի վիճաբանություններ ու ծեծկռտուքներ, որոնք ավարտվել են սպանությամբ:
Այս ամենը, նախարարի խոսքով, տեղի է ունեցել հրամանատարների թողտվությամբ ու վերահսկողության բացակայության պայմաններում, այդ թվում` օրվա հերթապահի: Նախարարը նաև նշեց, որ արդեն իսկ զբաղեցրած պաշտոնից ազատվել է զորամասի հրամանատարը, նախատեսվում է նաև 3 տեղակալների, մի շարք բաժնի պետերի ու այլ պաշտոնատար աշխատակիցների պաշտոնանկություններ: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, շուրջ 30 հոգի:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում