hetq.am-ը գրում է, որ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում այսօր ժամը 17։30-ից կրակոցները չեն դադարում։ Գյուղացիները հայտնել են, որ մինչ 20։00-ն ադրբեջանցիները կրակել են փոքր տրամաչափի զենքերով, իսկ 20։00-ից մինչ ուշ գիշեր` հակառակորդը խփել է խոշոր տրամաչափի զենքերով։
Ներքին Կարմիրաղբյուր գյուղի համայնքապետ Մանվել Կամենդատյանը ասել է, որ կրակոցները դադարել են: Գյուղին հասցրված վնասի մասին հարցին համայնքապետը չի պատասխանել, նշելով՝ թե դեռ հայտնի չէ:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում