▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Խաչատրյանին հայտնաբերել են ծեծված.a1plus.am

a1plus.am-ը գրում է, Կառավարության շենքի մոտ քիչ առաջ հայտարարվեց, որ «Կասեցում» շարժման անդամ Արտակ Խաչատրյանին հայտնաբերել են ծեծված եւ ջարդված իր տան մոտ։ Ինչ-որ մարդիկ պարզապես նրան թողել են այնտեղ,-ասաց Արտակի եղբայրը։
Արտյոմ Խաչատրյանը եղբոր առեւանգումը համարեց վախկոտ արարք. «Ինչու դեմքերներդ չեք բացում։ Ավելի քստմնելի, այլանդակ արարք չեմ տեսել։Սրա նման եղել է 90ականներին, երբ իշխանություն չկար, իսկ հիմա՞։ Թող մեկը բացատրի, թե ինչի համար են մարդուն առեւանգել։Կա՞ բացատրություն՝չկա։ Ես ՀՀ ազատ, անկախ, չվախեցող քաղաքացի եմ, թող բռնեն ու տանեն, ու՞ր պիտի տանեն։ Ես հանցագործ եմ համարում այն կառույցը, ով չի կարողանում հանցագործությունը բացահայտտել օպերատիվ կերպով»։

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Հիշեցնենք, որ տեղեկություն է տարածվել, համաձայն որի՝ այսօր դիմակավորված և զինված անձինք անհայտ ուղղությամբ տարել են «Կասեցում» շարժման անդամ, ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանին:

Առեւանգված ակտիվիստը  Արտակը ակտիվորեն մասնակցել է շրջանառության հարկի վերաբերյալ հանրահավաքներին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին