galatv.am-ը գրում է.Հունվարի 15-ին Գյումրիում բախումների վերածված բողոքի ցույցի մասնակից եւ 20 օր անց ապօրինի ձերբակալված եւ երկու օր անց ազատ արձակված Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանի գործը փակված չէ: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Մնացականի փաստաբան Հայկ Հարությունյանը՝ հայտարարելով, որ Մնացականը շարունակում է մնալ որպես գործով կասկածյալ, իսկ իրենք շարունակում են հետեւել գործի ընթացքին: «Մնացականին երկու օր ազատազրկելուց հետո ազատ արձակեցին, բայց ինքը դեռ կասկածյալի կարգավիճակ ունի, ու չգիտենք՝ ինչ կլինի»,- ասել է Հայկ Հարությունյանը: Փաստաբանի խոսքերով՝ թեեւ ձերբակալման համար հիմքեր չկան եւ չի եղել երբեւիցե, բայց ոչ ոք չի կարող կանխատեսել դատախազության գործողությունները:«Մեղադրանք կառաջադրե՞ն, թե՞ ոչ, դրան ենք սպասում: Հնարավոր է, որ մեղադրանք առաջադրեն, գործը փակված չէ եւ կասկածյալի կարգավիճակում է: Կարող է ընդհանրապես չառաջադրեն, մենք էլ գործողություններ չձեռնարկենք»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում