▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանդում են

Այսօր, վաղ առավոտից,  Երևանի Պուշկին 25 հասցեում, սկսվել է  Ալեքսանդր Թամանյանի նախագծած` նախկինում  Արտակարգ իրավիճակների  ծառայության շենքի քանդման աշխատանքները, որն, ըստ ասեկոսեների, գնել  է օլիգարխներից մեկի բարեկամն ու մտադիր է դրա տարածքում  2 ստորգետնյա և  17 վերգետնյա հարկերով հյուրանոցային համալիր կառուցել:

Հիշեցնենք, որ երբ առաջին անգամ  Պուշկինի 25 հասցեում գտնվող շենքի շուրջ աղմուկը բարձրացել էր Երեւանի քաղաքապետարանը վստահեցրել էր, որ  որ նշված հասցեում գտնվող Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ընգրկված հ. 56 հուշարձան-շենքի /բնակելի տուն- Ճարտ. Ա.Թամանյան/ արտաքին տեսքի և ծավալային լուծումների հետ կապված որևէ փոփոխություններ չեն նախատեսվում։

Նշենք, որ ըստ շինարարության  նախագծի` հստակ նշված է, որ Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքի դիմապատն ու ծավալային լուծումները պահպանվելու են ամբողջովին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին