Armlur.am-ի տեղեկություններով` այս գիշեր իր ամառանոցում հրազենի միջոցով ինքնասպան է եղել հայտնի գործարար, շինարար Համլետ Ամիրխանյանը: Ինքնասպանության հանգամանքները դեռևս հայտնի չեն: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք պաշտոնյաներ` ՀՀ-ից ու Արցախից, ովքեր Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, կանգնած էին այն կորցնելու վտանգի առաջ՝ ինչպես «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիները: Բանն այն է, որ գնված տները գրավադրված են բանկում: Ու թեև շենքի շինարարությունն իրականացրած ընկերության ղեկավար Համլետ Ամիրխանյանն ամեն անգամ տուժածներին վստահեցնում էր, թե հարցը շուտով լուծում կստանա, սակայն տարիներ շարունակ մարդկանց սեփականության վկայականները չէր տալիս: Տուժողների ցանկում են ՀՀ ոստիկանության նախկին պետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը ու մի շարք այլ պաշտոնյաներ, պատգամավորներ: Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը զրուցել էր Ամիրխանյանի հետ՝ պարզելու, թե երբ է պատրաստվում մարդկանց բնակարանները հանել արգելանքից: «15 օրվա ընթացքում: Ժամանակավոր խնդիր է: Հեսա իրենց վկայականները տալիս ենք: Այդ հողը, որի վրա շինարարությունը սկսել ենք, բանկի տակ էր, պետք է հանենք»,-նշել էր նա: Անհայտ է նաև մի շարք խանութ-սրահների և կազմակերպությունների ճակատագիրը, ինչպես օրինակ «Մեգաթորս», UCOM ընկերության գլխավոր մասնաշենք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/307317/
Armlur.am-ի տեղեկություններով` այս գիշեր իր ամառանոցում հրազենի միջոցով ինքնասպան է եղել հայտնի գործարար, շինարար Համլետ Ամիրխանյանը: Ինքնասպանության հանգամանքները դեռևս հայտնի չեն:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել էր, որ մի շարք պաշտոնյաներ` ՀՀ-ից ու Արցախից, ովքեր Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, կանգնած էին այն կորցնելու վտանգի առաջ՝ ինչպես «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիները: Բանն այն է, որ գնված տները գրավադրված են բանկում: Ու թեև շենքի շինարարությունն իրականացրած ընկերության ղեկավար Համլետ Ամիրխանյանն ամեն անգամ տուժածներին վստահեցնում էր, թե հարցը շուտով լուծում կստանա, սակայն տարիներ շարունակ մարդկանց սեփականության վկայականները չէր տալիս: Տուժողների ցանկում են ՀՀ ոստիկանության նախկին պետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը ու մի շարք այլ պաշտոնյաներ, պատգամավորներ: Ավելի վաղ «Ժողովուրդ»-ը զրուցել էր Ամիրխանյանի հետ՝ պարզելու, թե երբ է պատրաստվում մարդկանց բնակարանները հանել արգելանքից: «15 օրվա ընթացքում: Ժամանակավոր խնդիր է: Հեսա իրենց վկայականները տալիս ենք: Այդ հողը, որի վրա շինարարությունը սկսել ենք, բանկի տակ էր, պետք է հանենք»,-նշել էր նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ armlur.am-ի