Մոտ չորս տասնյակ քաղաքացիական հագուստով ոստիկաններ շրջապատել են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տունը, ապա խուզարկել այն՝ առանց համապատասխան փաստաթղթղեր ներկայացնելու:
Այս մասին հաղորդում է hraparak.am-ը: Ըստ կայքի, իրարանցումը տեսնելով` հավաքվել են լ համագյուղացիները, երբ իրավիճակը թեժացել է, քաղաքացիական հագուստով մարդիկ ներկայացել են, որ իրենք Երեւանի քննչական վարչությունից են:
Առանց որեւէ փաստաթուղթ ցույց տալու, ասել են, թե եկել են որդու հետեւից, քանի որ համապատասխան սանկցիայի որոշում ունեն:
«Տեսնեմ 40 հոգի շրջապատել են, դուռը համարյա պոկում էին, ներս են մտել ու տղայիս են պահանջում, հատ-հատ սենյակները անգամ պահարանների մեջ ստուգեցին, վերջը ստուգեցին տեսան` տանը չէ: Ասում եմ` ովքեր եք, ինչ եք ուզում, ասում են` հիմա սպասում ենք ուժերի»,-կայքի հետ զրույցում ասել է ԲՀԿ-ական պատգամավորը, ով այդպես էլ լավ չի հասկացել, թե ովքեր են այցելել իրենց տուն եւ ինչ էին ցանկանում: