Տեղեկացնենք, որ այս պահին չի գործում ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան իրական էջը. այն անհասանելի է։
Անհայտ անձինք ֆեյսբուք սոցիալական ցանցում բացել են Կարեն Ավագյան անուն-ազգանունով կեղծ էջ՝ նրա անունից տարածելով կեղծ ինֆորմացիա։ Մեծաթիվ հետևողներ և հսկայական լսարան ունեցող էջը հավանաբար շատ էր խանգարում ոմանց շահերին։
Աշխատանքներ են տարվում կեղծ էջն արգելափակելու և իրականը վերականգնելու ուղղությամբ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն