▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծաղիկ Ռուբոն ինձ ունի աչոտ տալու. Առաքել Մովսիսյան

Fnews.am-ը գրում է, որ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության սառուցը կոտրվեց, այդուհանդերձ, պետք է նկատել, որ հատկապես գեներալ Մանվել Գրիգորյան-Ռուբեն Գեւորգյան (Ծաղիկ Ռուբո) հակադարձումներից հետո, երկու կողմի թիմակիցների շրջանում էլ անհստակություններ ու որոշակի լարվածություն կա, որի հետ կապված էլ կայքը փորձեց մի քանի հարցադրում անել ԱԺ պատգամավոր, Արցախյան հերոսամարտի մասնակից Առաքել Մովսիսյանին`Շմայսին ով մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.

-Նախ ասեմ, որ ես մամուլից եմ ծանոթացել Ծաղիկ Ռուբոյի այն հայտարարությանը, որը նա ուղղել էր Մանվել Գրիգորյանին: Ու նաեւ ծանոթ եմ Մանվելի կողմից արված այն հայտարարությանը, երբ նա ասում էր, որ ամեն մարդ պետք ա իր տեղը ունենա: Կարծում եմ ամեն ինչ տեղը-տեղին այդտեղ ասված էր: Իսկ ինչ վերաբերում է Ծաղիկ Ռուբոյի պահանջած «աչոտներին», ապա ասեմ, որ Ծաղիկ Ռուբոն ինձ ունի «աչոտ» տալու, քանի որ 89 թթ-ից մենք միասին ենք մեկնել Ղարաբաղ, իսկ մինչեւ 94 թ-ը չենք վերադարձել տուն`քանի դեռ զինադադար չի կնքվել: Այնպես որ, Ծաղիկ Ռուբոն այդքան բարոյական իրավունք չունի Մանվելին ասելու`որ 92 թթ-ից ես գնացել պատերազմ: Եթե ինքը 92 թթ-ից է գնացել, ուրեմն մենք էլ ենք գնացել 92-ից: Բայց մենք 89 թթ-ից որ գնացել ենք, Ծաղիկ Ռուբո չենք ճանաչել: Ռուբոն էդքան չկա, որ պատերազմի առումով մեզ հետ խոսա: Ամեն մի զոհվածի շիրիմին գրաված տարածքներում խաչքարեր ենք տեղադրել...նա էդքան բարոյական իրավունք չունի էդ թեմայով խոսալու: Թող գա տանենք մեր կռված ծակ ու ծուկերը ցույց տանք, ու թող նա էլ իրա կռված տեղերը ցույց տա: Եկել մի ամիս, երկու ամիս կռվել- փախել գնացել են, հետո էլ եկել են Հայաստան ու ասել, որ մեր «զադանիան» կատարել ենք: Դա նշանակում ա որ ինքը կռվել ա՞: 
Ես չեմ ընդունում իրա ասածները, ինքը էդքան չկա, որ պատերազմի առումով Մանվելին թերագնահատի: Դա նշանակում ա` ինքը ինձ ա թերագնահատում. իմ զորքին, իմ ընկերներին, իմ զոհված ընկերներին, ովքեր կենաց-մահու կռիվ են տվել: 
Էդ 92 թ-ի ասածների համար, կրկնում են Ծաղիկ Ռուբոն ինձ պիտի «աչոտ» տա, տենամ կարա՞ հաստատի, որ Մանվելը 92 թթ-ից ա մասնակցել պատերազմին: 
92 թթ-ից մենակ մենք ստիպեցինք Մանվելին 5-րդ բրիգադան վերցնի, չէր ուզում վերցնել: Բայց մինչեւ էդ, մենք ջոկատներով միացանք նրան, մեզանից տարիքովն ինքն էր` Մանվելը, ու նա էլ դարձավ հրամանատար: Մենք ասացինք, որ դու պիտի լինես հրամանատար, ու ջոկատներով համախմբվեցինք. 90 թթ էր արդեն, ու սկսցեինք կռվել: Հետո տեսանք որ մեր ուժերը չի հերիքում, ասեցինք, որ բրիգադան պիտի վերցնես, որ ուժեղանանք շատանք:  Նա ո՞նց կարա տենց բան ասի ու տակից դուրս գա: Չի կարա տակից դուրս գա: Նայի աչքերիս ու տենամ կարա՞ ասի, որ 92 թթ-ից ա գնացել կռվել: 92-ին չէ, 89 թթ-ից  ենք մենք միասին  գնացել կռիվ: Հետո Մանվելի արածներն ասեմ, զորքի արածներն ասեմ, թե իրա «բալտատներ» ըլնելն ասեմ: Ես դա չեմ ընդունում: Տաքանում են, չեն կարում իրանց տիրապետեն: Ես ինչ ասում եմ հենց իրան ա վերաբերում, ոչ թե մեր մնացած ընկերներին: Ի միջի այլոց 90 թթ-ին Սասուն Միքաելյանն էլ էր իր ջոկատով կռվում Արցախի անտառներում, եւ ականտես էր, թե ով ինչով էր զբաղված այդ տարիներին: Եւ բոլորս էլ այդ ժամանակ կռվել ենք մեր ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հրամատարության ներքո: Թող ոչ ոք չփորձի մոռանալ այդ մասին, ու աղավաղի մեր անցած ճանապարհը: Եւ հիմա էլ մենք շարունակելու ենք մինչեւ վերջ հավատարիմ մնալ մեր երկրի գերագույն հրամանատարին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: 
-Իսկ ինչքանո՞վ է արդարացի, երբ ներքաղաքական սրացումների ժամանակ, պարբերաբար շահարկվում է ազատամարտիկ եզրույթը:
-Մենք էս կռիվը ազգովի ենք հաղթել. Չեմ ուզում ասել մենք շատ ենք արել, երեք օրվա կռվածն էլ քիչ ա արել, բայց ստեղ մի հատ խնդիր կա. մի լիտրանոց Հայասիի, կամ երեք լիտրանոց ջերմուկով չի կարելի էդե տղերքին խաբել. Իբր հաց կերակրել ու հանել հասարակության դեմ: Կռված տղերքին չի կարելի իրար դեմ հանել: Ես ձեզ ասեմ, առանձին-առանձին նրանք բոլորն էլ իմ մոտ գալիս են: Ծաղիկ Ռուբոն չի գալիս, որովհետեւ ես նրան ընդհանրապես չեմ տեսել պատերազմի դաշտում: Պատերազմից հետո եմ ես նրան ճանաչել եմ: Միգուցե ինչ-որ տեղ ինքն էլ ա կռվել, չեմ տեսել: Մենակ տելեվիզրով եմ տեսել. չգիտեմ Ջերմուկի անտառներն ա, թե Մարտակերտի…Այ էդի չեմ կարա ասեմ: Բայց իրա եղբորը`Սամվել Գեւորգյանին ճանաչում եմ, որպես հզոր ու թասիբով տղու:
- See more at: http://fnews.am/?p=2501942&l=am%2Fbaltatner+anelu+poxaren+caxik+rubon+indzvo%D6%82ni+achot+talu+#sthash.7PEoOHYY.dpuf

ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության սառուցը կոտրվեց, այդուհանդերձ, պետք է նկատել, որ հատկապես գեներալ Մանվել Գրիգորյան-Ռուբեն Գեւորգյան (Ծաղիկ Ռուբո) հակադարձումներից հետո, երկու կողմի թիմակիցների շրջանում էլ անհստակություններ ու որոշակի լարվածություն կա, որի հետ կապված էլ Fnews.am-ը փորձեց մի քանի հարցադրում անել ԱԺ պատգամավոր, Արցախյան հերոսամարտի մասնակից Առաքել Մովսիսյանին`Շմայսին ով մեզ հետ զրույցում մասնավորապես ասաց.

-Նախ ասեմ, որ ես մամուլից եմ ծանոթացել Ծաղիկ Ռուբոյի այն հայտարարությանը, որը նա ուղղել էր Մանվել Գրիգորյանին: Ու նաեւ ծանոթ եմ Մանվելի կողմից արված այն հայտարարությանը, երբ նա ասում էր, որ ամեն մարդ պետք ա իր տեղը ունենա: Կարծում եմ ամեն ինչ տեղը-տեղին այդտեղ ասված էր: Իսկ ինչ վերաբերում է Ծաղիկ Ռուբոյի պահանջած «աչոտներին», ապա ասեմ, որ Ծաղիկ Ռուբոն ինձ ունի «աչոտ» տալու, քանի որ 89 թթ-ից մենք միասին ենք մեկնել Ղարաբաղ, իսկ մինչեւ 94 թ-ը չենք վերադարձել տուն`քանի դեռ զինադադար չի կնքվել: Այնպես որ, Ծաղիկ Ռուբոն այդքան բարոյական իրավունք չունի Մանվելին ասելու`որ 92 թթ-ից ես գնացել պատերազմ: Եթե ինքը 92 թթ-ից է գնացել, ուրեմն մենք էլ ենք գնացել 92-ից: Բայց մենք 89 թթ-ից որ գնացել ենք, Ծաղիկ Ռուբո չենք ճանաչել: Ռուբոն էդքան չկա, որ պատերազմի առումով մեզ հետ խոսա: Ամեն մի զոհվածի շիրիմին գրաված տարածքներում խաչքարեր ենք տեղադրել...նա էդքան բարոյական իրավունք չունի էդ թեմայով խոսալու: Թող գա տանենք մեր կռված ծակ ու ծուկերը ցույց տանք, ու թող նա էլ իրա կռված տեղերը ցույց տա: Եկել մի ամիս, երկու ամիս կռվել- փախել գնացել են, հետո էլ եկել են Հայաստան ու ասել, որ մեր «զադանիան» կատարել ենք: Դա նշանակում ա որ ինքը կռվել ա՞:

 Ես չեմ ընդունում իրա ասածները, ինքը էդքան չկա, որ պատերազմի առումով Մանվելին թերագնահատի: Դա նշանակում ա` ինքը ինձ ա թերագնահատում. իմ զորքին, իմ ընկերներին, իմ զոհված ընկերներին, ովքեր կենաց-մահու կռիվ են տվել: 

Էդ 92 թ-ի ասածների համար, կրկնում են Ծաղիկ Ռուբոն ինձ պիտի «աչոտ» տա, տենամ կարա՞ հաստատի, որ Մանվելը 92 թթ-ից ա մասնակցել պատերազմին: 

92 թթ-ից մենակ մենք ստիպեցինք Մանվելին 5-րդ բրիգադան վերցնի, չէր ուզում վերցնել: Բայց մինչեւ էդ, մենք ջոկատներով միացանք նրան, մեզանից տարիքովն ինքն էր` Մանվելը, ու նա էլ դարձավ հրամանատար: Մենք ասացինք, որ դու պիտի լինես հրամանատար, ու ջոկատներով համախմբվեցինք. 90 թթ էր արդեն, ու սկսցեինք կռվել: Հետո տեսանք որ մեր ուժերը չի հերիքում, ասեցինք, որ բրիգադան պիտի վերցնես, որ ուժեղանանք շատանք:  Նա ո՞նց կարա տենց բան ասի ու տակից դուրս գա: Չի կարա տակից դուրս գա: Նայի աչքերիս ու տենամ կարա՞ ասի, որ 92 թթ-ից ա գնացել կռվել: 92-ին չէ, 89 թթ-ից  ենք մենք միասին  գնացել կռիվ: Հետո Մանվելի արածներն ասեմ, զորքի արածներն ասեմ, թե իրա «բալտատներ» ըլնելն ասեմ: Ես դա չեմ ընդունում: Տաքանում են, չեն կարում իրանց տիրապետեն: Ես ինչ ասում եմ հենց իրան ա վերաբերում, ոչ թե մեր մնացած ընկերներին: Ի միջի այլոց 90 թթ-ին Սասուն Միքաելյանն էլ էր իր ջոկատով կռվում Արցախի անտառներում, եւ ականտես էր, թե ով ինչով էր զբաղված այդ տարիներին: Եւ բոլորս էլ այդ ժամանակ կռվել ենք մեր ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի հրամատարության ներքո: Թող ոչ ոք չփորձի մոռանալ այդ մասին, ու աղավաղի մեր անցած ճանապարհը: Եւ հիմա էլ մենք շարունակելու ենք մինչեւ վերջ հավատարիմ մնալ մեր երկրի գերագույն հրամանատարին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

 -Իսկ ինչքանո՞վ է արդարացի, երբ ներքաղաքական սրացումների ժամանակ, պարբերաբար շահարկվում է ազատամարտիկ եզրույթը:
-Մենք էս կռիվը ազգովի ենք հաղթել. Չեմ ուզում ասել մենք շատ ենք արել, երեք օրվա կռվածն էլ քիչ ա արել, բայց ստեղ մի հատ խնդիր կա. մի լիտրանոց Հայասիի, կամ երեք լիտրանոց ջերմուկով չի կարելի էդե տղերքին խաբել. Իբր հաց կերակրել ու հանել հասարակության դեմ: Կռված տղերքին չի կարելի իրար դեմ հանել: Ես ձեզ ասեմ, առանձին-առանձին նրանք բոլորն էլ իմ մոտ գալիս են: Ծաղիկ Ռուբոն չի գալիս, որովհետեւ ես նրան ընդհանրապես չեմ տեսել պատերազմի դաշտում: Պատերազմից հետո եմ ես նրան ճանաչել եմ: Միգուցե ինչ-որ տեղ ինքն էլ ա կռվել, չեմ տեսել: Մենակ տելեվիզրով եմ տեսել. չգիտեմ Ջերմուկի անտառներն ա, թե Մարտակերտի…Այ էդի չեմ կարա ասեմ: Բայց իրա եղբորը`Սամվել Գեւորգյանին ճանաչում եմ, որպես հզոր ու թասիբով տղու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին