pastinfo.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով՝ բացահայտվել է ՀՀ պաշտպանության և առողջապահության ոլորտում աշխատող կաշառակերների մի ամբողջ շղթա, որում ներգրավված են պաշտոնատար անձինք: Բացահայտված շղթայի անդամները կաշառքի դիմաց բժշկական փաստաթղթեր են կեղծել, որոնց միջոցով զորակոչիկները կարողացել են խուսափել զինծառայությունից:
Փաստինֆո-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակներում արդեն իսկ ձերբակալվել են Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Այվազյանը, ով նաև ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ է, Էրեբունի հիվանդանոցի ալերգոլոգիայի բաժանմունքի վարիչ Քրիստինա Ջամալյանը, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրեն Արտակ Հարությունյանը և Նոր Արեշ պոլիկլինիկայի նախկին տնօրեն Ալեն Բաբայանը: Ձերբակալվել է նաև զինծառայությունից խուսափելու նպատակով կեղծ փաստաթղթեր «դասավորած» զորակոչիկներից մեկը՝ Սամվել Վերդիյանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում