▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Yerevan Mall–ը կառուցված է Արգիշտի թագավորի ժամանակվա դամբարանի վրա

 

ԵՐԲ ԱՐՔԱՆԵՐԻ ՈՍԿՈՐՆԵՐԸ ՈՏՆԱՏԱԿ ԵՆ ԱՆՈՒՄ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ...
Եւս մի բան ասեմ «Yerevan Mall»-ի այսօրվա խայտառակության մասին: Նայեցեք ուշադիր այս լուսանկարին: Ես մինչեւ վերջերս գաղափար չունեի, թե ինչ տարօրինակ բուրգ է սա, նույն այդ անիծված տեղում ծվարած: Էրեբունի թանգարանում ինձ լուսավորեցին` պարզվում է, սա Արարատյան թագավորության, այսպես կոչված Ուրարտուի շրջանի արքայական դամբարան է... Մի անգամ էլ, ժողովուրդ` ԵՐԵՎԱՆ ՄՈԼ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹԸ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ԱՐԳԻՇՏԻ ԹԱԳԱՎՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ-ԲՈՒՐԳԻ ՎՐԱ: Այդ մասին գիտեն գիտնականները, գիտեր նաեւ քաղաքապետարանը, բայց միակ «լավությունը», որը արեցին սրանք մեզ ու մեր պատմությանը` թողեցին մնա այս բուրգը` թաղելով խանութի պատի տակ մնացած ամբողջ պատմական շերտը: Սա կատարվել էր մի երեք-չորս տարի առաջ, երբ կառուցվեց ու կարծեմ նաեւ օրնհվեց տերտերներով այս մոլության, ընչաքաղցի «ԵրեւանՄոլը»: Ահա, դրա պատը երեւում է լուսանկարում, դամբարանին կպած... Հիմա հասկանու՞մ եք` ինչու՞ մեր մեկը երկուս չի դառնում, ինչու՞ համազգային փառքի օրը համազգային խայտառակության է վերածվում, ինչու՞ թագավորների դամբարանի վրա վաճառականների խրախճանքն է եռում եւ ինչու՞ Հայաստանը ստրուկների ճամբարի է նման...

ԵՐԲ ԱՐՔԱՆԵՐԻ ՈՍԿՈՐՆԵՐԸ ՈՏՆԱՏԱԿ ԵՆ ԱՆՈՒՄ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ...Եւս մի բան ասեմ «Yerevan Mall»-ի այսօրվա խայտառակության մասին: Նայեցեք ուշադիր այս լուսանկարին: Ես մինչեւ վերջերս գաղափար չունեի, թե ինչ տարօրինակ բուրգ է սա, նույն այդ անիծված տեղում ծվարած: Էրեբունի թանգարանում ինձ լուսավորեցին` պարզվում է, սա Արարատյան թագավորության, այսպես կոչված Ուրարտուի շրջանի արքայական դամբարան է... Մի անգամ էլ, ժողովուրդ` ԵՐԵՎԱՆ ՄՈԼ ՀԱՆՐԱԽԱՆՈՒԹԸ ԿԱՌՈՒՑՎԱԾ Է ԱՐԳԻՇՏԻ ԹԱԳԱՎՈՐԻ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՔԱՅԱԿԱՆ ԴԱՄԲԱՐԱՆ-ԲՈՒՐԳԻ ՎՐԱ: Այդ մասին գիտեն գիտնականները, գիտեր նաեւ քաղաքապետարանը, բայց միակ «լավությունը», որը արեցին սրանք մեզ ու մեր պատմությանը` թողեցին մնա այս բուրգը` թաղելով խանութի պատի տակ մնացած ամբողջ պատմական շերտը:

Սա կատարվել էր մի երեք-չորս տարի առաջ, երբ կառուցվեց ու կարծեմ նաեւ օրնհվեց տերտերներով այս մոլության, ընչաքաղցի «ԵրեւանՄոլը»: Ահա, դրա պատը երեւում է լուսանկարում, դամբարանին կպած... Հիմա հասկանու՞մ եք` ինչու՞ մեր մեկը երկուս չի դառնում, ինչու՞ համազգային փառքի օրը համազգային խայտառակության է վերածվում, ինչու՞ թագավորների դամբարանի վրա վաճառականների խրախճանքն է եռում եւ ինչու՞ Հայաստանը ստրուկների ճամբարի է նման...

Տիգրան Խզմալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին