Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները պահանջում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ժամանի Գյումրի և պատասխանի իրենց հուզող բոլոր հարցերին:
Այս պահանջով այսօր նրանք Գյումրիի գլխավոր դատախազությունում էին. նրանց ընդունեց Շիրակի մարզի գլխավոր դատախազ Րաֆֆի Ասլանյանը: Վերջինս ընդգծեց, որ մարզի դատախազությունն այս պահին գործով որևէ լիազորություն չունի:
«Կարող եք բողոքարկել, գոյություն ունի օրենսդրություն, որը թույլ է տալիս կողմին մասնակցություն ունենալ ողջ քրեական գործի ընթացքին: Ձեր նպատակին հասնելու ճիշտ միջոց չեք ընտրել, չի կարելի աշխատանքներին խանգարել: Ես ձեր ցավը հասկանում եմ, դրա համար էլ համբերատար եմ»,-ասաց նա:
Ավետիսյանների ընտանիքի դուստրերից մեկը, ով ապրում է Երևանում, հայտարարեց, որ ինքը շենքից դուրս չի գալու այնքան ժամանակ, մինչև Գյումրի չգա Գևորգ Կոստանյանը: Իսկ Ավետիսյանների ընտանիքի մայր տիկին Հասմիկի քույրն ընդգծեց, որ պահանջում են հրապարակել ՌԴ դատախազին ուղղված Գևորգ Կոստանյանի նամակի բովանդակությունը:
«Մենք 40 օր դիմացել ենք, ոչինչ չենք արել, բայց դեռ որևէ բան չգիտենք էս գործով: Նույնիսկ էդ Պերմյակովի շորերը չեն ցույց տվել մեզ, որ ասենք՝ մեր տան շորերն են, թե ոչ: Ես վստահ եմ, որ մի հոգին չի սա արել, դրա համար շատ հարցեր ունենք»,-ասաց նա:
Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանի՝ շենքից հեռանալուց հետո հեռացան նաև հարազատները: Նրանք տեղեկացրին, որ պատրաստվում են օրենքով սահմանված կարգով նամակ գրել ՀՀ գլխավոր դատախազին և մինչև չորեքշաբթի ժամը 2-ը ժամանակ տալ նրան՝ Գյումրի ներկայանալու ու պատասխաններ տալու համար:
«Եթե դատախազը չեկավ, մենք ակցիաներ կսկսենք Հայաստանով մեկ, ոտի ենք հանելու ողջ Գյումրին»,-խոստացան հարազատները:
Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները այսօր հավաքվել էին Շիրակի մարզի դատախազությունում և պահանջում էին, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ժամանի Գյումրի և պատասխանի իրենց հուզող բոլոր հարցերին:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի առանձնասենյակում հավաքված հարազատներն ասում էին՝ կսպասեն այստեղ, մինչև գլխավոր դատախազը գա և իրենց բոլոր հարցերին պատասխանի։
Ասլանյանը, սակայն, ընդգծեց, որ մարզի դատախազությունն այս պահին գործով որևէ լիազորություն չունի:
«Կարող եք բողոքարկել, գոյություն ունի օրենսդրություն, որը թույլ է տալիս կողմին մասնակցություն ունենալ ողջ քրեական գործի ընթացքին: Ձեր նպատակին հասնելու ճիշտ միջոց չեք ընտրել, չի կարելի աշխատանքներին խանգարել: Ես ձեր ցավը հասկանում եմ, դրա համար էլ համբերատար եմ»,-ասաց նա:
Այնինչ հարազատներն ասում էին, թե 42 օր սպասել են և այլևս սպասելու տեղ չունեն։
Շիրակի դատախազ Րաֆֆի Ասլանյանի՝ շենքից հեռանալուց հետո հեռացան նաև հարազատները: Նրանք տեղեկացրին, որ եթե մինչև հինգշաբթի օրը ներառյալ գլխավոր դատախազը չգա Գյումրի և չտա իրենց հարցերի պատասխանները, արդեն ուրբաթ օրը ստիպված կլինեն բողոքի ցույցեր սկսել:
«Եթե դատախազը չեկավ, մենք ակցիաներ կսկսենք Հայաստանով մեկ, ոտի ենք հանելու ողջ Գյումրին»,-խոստացան հարազատները: