▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղնախարարը ներողություն է խնդրում

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կառավարության շենքի դիմաց իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։
Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից։«Այսօր ես հանդիպել եմ Կառավարության շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին, լսել եմ նրանց: Ափսոսանք եմ հայտնում, որ ակամայից խոսքս որպես վիրավորանք է ընկալվել: Այնուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը:
Եվս մեկ անգամ շեշտելով իմ հարգանքը կանանց նկատմամբ՝ շնորհավորում եմ նրանց գալիք մեկամսյակի կապակցությամբ», – նշել է ՀՀ գյուղնախարարը։
Նշենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել՝ բողոքելով Սերգո Կարապետյանի համեմատությունից. Նա կնոջը համեմատել է կարտոֆիլի հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 24-ին, հանդիպել էր Շիրակի մարզի համայնքապետերին ու ֆերմերներին, որտեղ իր խոսքում ասել էր. «Կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք»։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կառավարության շենքի դիմաց իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական բաժնից։

«Այսօր ես հանդիպել եմ Կառավարության շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին, լսել եմ նրանց: Ափսոսանք եմ հայտնում, որ ակամայից խոսքս որպես վիրավորանք է ընկալվել: Այնուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը:

Եվս մեկ անգամ շեշտելով իմ հարգանքը կանանց նկատմամբ՝ շնորհավորում եմ նրանց գալիք մեկամսյակի կապակցությամբ»,–նշել է ՀՀ գյուղնախարարը։

Նշենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ ակցիա են կազմակերպել՝ բողոքելով Սերգո Կարապետյանի համեմատությունից. Նա կնոջը համեմատել է կարտոֆիլի հետ։

Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 24-ին, հանդիպել էր Շիրակի մարզի համայնքապետերին ու ֆերմերներին, որտեղ իր խոսքում ասել էր. «Կարտոֆիլն էլ աղջկա պես է, առաջին ուզողին տվեք»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին