Интерфакс-ը հայտնում է, որ Ուկրաինայի քաղաքացի Աննա Դուրիցկայան պատմել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մասին։
Այդ երեկո Նեմցովին ուղեկցող աղջկա խոսքով՝ սրճարանում հանդիպելուց հետո իրենք ոտքով քայլել են դեպի Մեծ Զամոսկվորեցկի կամուրջը և այդ երեկո ոչ մի հետապնդում իր կամ Նեմցովի հանդեպ չի նկատել։ Կամրջի վրա կրակել են Նեմցովի ուղղությամբ, ընդ որում՝ Դուրիցկայան չի տեսել մարդասպանին։
«Ես չգիտեմ՝ որտեղից մոտեցավ մարդասպանը։ Ես չեմ տեսել, քանի որ դա տեղի է ունեցել իմ մեջքի ետևում»,- ասել է աղջիկը, ով այժմ գտնվում է շուրջօրյա հսկողության ներքո՝ իր ընկերների բնակարանում։
Հիշեցնենք, որ օրերս Մոսկվայի կենտրոնում սպանվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Սպանությունը տեղի է ունեցել «Բոլշոյ կամեննի» կամրջի վրա` Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ին։Հաղորդվում է, որ սպանությունն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս է եկել սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից֊-ոթ գնդակ է արձակել Նեմցովի վրա այն պահին, երբ ընդդիմադիր գործիչը ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայայի ընկերակցությամբ անցնում էր կամրջով։